
1980-90-ական թվականների մարտաֆիլմերի գլխավոր հերոսի դերակատար Ժան-Կլոդ Վան Դամին այսօր արդեն կարելի է հանդիպել գովազդային հոլովակներում:
Go Daddy-ն թողարկել է նոր, ոչ ստանդարտ գովազդային արշավ' մարտաֆիլմերի աստղ Վան Դամի մասնակցությամբ: Նախագծի իրականացմամբ զբաղվել է Deutch նյույորքյան գործակալությունը:
Հոլովակում կրեատորները ներկայացնում են հացի փռի՝ խոհանոցում աշխատող սեփականատիրոջ: Այդ փոքրիկ հացի փռի կայքի շնորհիվ, որի հայտնվելուն օգնել է Go Daddy-ին, հացագործ-գործարարը ստանում է բազմաթիվ օնլայն պատվերներ: Հացթուխին ապշեցնում է Ժան-Կլոդ Վան Դամի հանկարծակի մուտքը,որը կոչ է անում զարգացնել սեփական բիզնեսը:
Հիշեցնենք, որ Go Daddy դոմենների գրանցմամբ զբաղվող ընկերությունն աշխարհում խոշորագույններից է: Ներկա պահին GoDaddy Group-ն ապահովում է ավելի քան 30 մլրդ դոմենային անվանում, այդ թվում COM-ը, ORG-ը, NET-ը, BIZ-ը և INFO-ն: