Մի այրի կին հավ ուներ, որն ամեն օր ձու էր ածում: Այրին մտածեց, որ եթե ավելի շատ կեր տա, հավն օրական երկու ձու կածի: Այդպես էլ արեց, բայց դրանից հետո հավը ճարպակալեց և այլևս ձու չածեց:
Մարդկանցից ոմանք, ագահությունից ավելի շատին ձգտելով, կորցնում են նաև իրենց ունեցածը: