Հայաստանի էներգետիկ ռեսուրսների մոտ 95 տոկոսը Ռուսաստանի ձեռքին է, գումարած այլ տնտեսական ու կոմունիկացիոն ռեսուրսների մեծ մասը: Էսքանից հետո «անկախություն» հասկացությունը ֆորմալ երևույթի է վերածվում:
Էնպես որ Մաքսային միության միանալը կամ եթե այլ կերպ անվանենք՝ Ռուսաստանի ազդեցության մեծացումը, վաղուց սկսված գործընթաց է, իսկ ավելի կոնկրետ՝ 1999 թվականից, Վազգեն Սարգսյանի մահից հետ: Այդ պրոցեսը սկսվել է Քոչարյանից ու շարունակվում է մինչև հիմա:
Ոնց փորձեցի, էդպես էլ չհանդիպեցի մի վերլուծության, թե մեզ համար ի՞նչ է ենթադրում Մաքսային միությունը, սակայն մի բան հստակ է՝ Ռուսաստանի ազդեցությանը ենթարկվելու գործընթացում դա միայն մի, հերթական պտուտակն է:
Էդքան չեմ անհանգստանում «հերթական պտուտակի» ավելացման, Մաքսային միությանը միանալու հարցում, որովհեև մի կողմից կան վերոնշյալ գործոնները, մյուս կողմից էլ մենք, ի դեմս մեր պետության, շատ ավելի կարևոր հարցերում ենք տանուլ տալիս, ասենք էթնիկական ու սոցիալական ինքնության աղճատումը, դեմոգրաֆիական ճգնաժամը, գաղափարախոսական վակուումը, կործանված տնտեսությունը և այլն: