Ձեն Վարպետ Իկկյուն, շատ խելացի էր, նույնիսկ այն ժամանակ, երբ երեխա էր: Նրա Ուսուցիչն ուներ մի շատ թանկարժեք թեյի գավաթ: Դա շատ հնաոճ և անտիկվար իր էր: Այնպես պատահեց, որ մի օր Իկկյուն կոտրեց այդ գավաթը և շատ շփոթվեց: Լսելով Ուսուցչի քայլի ձայները, նա թաքցրեց գավաթի բեկորները իր մեջքի հետևում:
Երբ Վարպետն եկավ, Իկկյուն հարցրեց՝
- Ինչու՞ են մարդիկ մահանում:
- Դա բնական է, — բացատրեց Ուսուցիչը: — Ամեն ինչը մահանում է, հատկապես այն, ինչ արդեն երկար է ապրել:
Իկկյուն ցույց տվեց կոտրված գավաթը, ավելացրեց՝
- Ձեր գավաթի մահանալու ժամանակն եկել էր:
Սալվադոր Դալի "Pieta" 1982