Ցավ ապրեցի։ Կապ չունի, որ ՀԳՄ նախագահ եղած ժամանակ իր վարած քաղաքականությունը սխալ եմ համարում, կապ չունի, որ իշխանության գովքն անելու ժամանակ կատաղում էի՝ համարելով, որ ՀԳՄ նախագահը պիտի ընդդիմադիր կեցվածք ունենա... Կապ չունի։ Հիմա աչքիս առաջ է գալիս «Գարունի» լավագույն տարիների Լևոնը՝ բարյացկամ, խստապահանջ և հնարավորինով օգնելու պատրաստ Լևոնը։ Հիմա աչքիս առաջ են գալիս անցած ու այդպես էլ ոչ մի տեղ չգնացած օրերը ու ակնոցս խոնավանում է...