Բոլորիս համար գաղտնիք չէ,որ մեր երկրում հասարակ սպառողներս ապահովագրված չենք տարատեսակ կեղծումներից,այսօր ես կփորձեմ ներկայացնել մի քանի սննդատեսակներ որոնք կեղծվում են և ինչպես են կեղծվում:
Տեղական բրոյլեր- Ժամանակին մեր հայ տնային տնտեսուհիները բողոքում էին,երբ տապակում են տեղական բրոյլերը տապակելու ընթացքում նորմալ չի կարմրում և մեծ քանակությամբ ջուր է անջատվում մսից: Դրա պարզ մեկնաբանությունը կայանում էր նրանում, որ որոշ ընկերություններ ուղղակի շատ էժան ներմուծում էին արտասահմանյան բրոյլերը,ջրի մեջ հալեցնում վերափաթեթավորում, սառեցնում և արդյունքում գինը բարձրանում էր գրեթե 2 անգամ,չհաշված որ ներսում էլ ջրի կուտակումը մոտ 20% ավել քաշ էր ապահովում:
Խոզի միս- Վերջին տարիներին մեծ թափ ստացավ Բրազիլիայից և Ռուսաստանից
խոզի ամբողջական մարմնի և այսպես կոչված չալաղաջի ներմուծումը,որի գինը մեզ մոտ գրեթե կրկնակի էժան էր:Դե բնականաբար նման առիթից չէին կարող չօգտվել մսի վաճառքով զբաղվող որոշ կետերի ,ինչպես նաև սննդի օբյեկտի որոշ տերեր:Հատկապես նախկին<<Տաշիրին>> հարակից մսի պասսաժում պիտի լավ գիտակ լինես որպեսզի չխաբվես և թանկ գնով տեղականի տեղ ներմուծված միսը չհրամցնեն:Իսկ Սննդի օբյեկտնորում՝հատկապես հարսանյաց սրահներում վերցնելով այդ միսը՝ խորոված անելուց առաջ մշակում են հանքային ջրով,կիվիով որոշ դեպքերում քացախով,դրա համար էլ բոլորդ զգացած կլինեք, որ շատ հարսանյաց սրահներում մատուցված խորովածը լինում է անբնական փափուկ ու հեշտ ծամվող:Եվ մի բան էլ ավելացնեմ,զգացած կլինեք երբ դուք կամ ձեր ընտանիքի որևէ անդամը խորոված եք պատրաստում տջևում է մոտ 35 րոպե,իսկ որոշ սննդի օբյեկտներում ձեր պատվիրելուց 10 րոպե հետո պատրաստ է:Հետևությունը թողնում եմ ձեզ:
Գառի միս-Գառի մսի պարագայում մեզ թվում էր թե այստեղ չի կարող որևէ կեղծիք լինել,քանի որ չունենք ներմուծում,այստեղ էլ կան որոշակի տեխնոլոգիաներ:այստեղ էլ տարիքով ոչխարի միսն են հրամցնում գառի մսի տեղ,մոտ 1 օր ոչխարի միսը թողում են ջրի մեջ,մսի գույնը բացվում է և նմանվում է գառին,շատ դեպքերում էլ ուլի միսն են հրամցնում գառի տեղ:Նման կեղծիքից խուսափելու համար միշտ նայեք կողոսկրերին հաստությանը,եթե հաստ եղավ ուրենմ հաստատ փորձում են խաբել:
Տավարի ապխտած ֆիլե-:Որոշ մսի կետերում, օրինակ <<Տաշիր>>ի կողքի մսի կետերում ցանկի մեջ կկարդաք ձիու միս,դա պատահական գրված չէ,երբեմն տավարի մսի տեղ հենց ձիու միս են հրամցնում: Դուք զգացե՞լ եք,որ Հայաստանում տավարի հում ֆիլեն ավելի թանկ է՝ մոտ 3800 դրամ,քան ապխտած ֆիլեն 3200-3400 դրամ:Ներքևում կտեղադրեմ տեսնյութ կտեսնեք ինչը ինչպես է լինում է http://youtu.be/6F6E7nhjnts,եթե ցանկություն լինի կարող եմ խոսել նաև ձեթի ,թթվասերի,կարագի,սև և կարմիր պղպեղի,սուրճի և շատ այլ ապրանքատեսակների մասին