ՍԻՐԵԼԻ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ, իմ հազար տարվա ընկեր ու բարեկամ, գրական ընտանիքի անհանգիստ ու սրտացավ ղեկավար, զորակցությունս եմ հայտնում քեզ, անհանգստությունս՝ առողջական վիճակիդ առթիվ... Գիտեմ, որ պիտի կռվես ու պայքարես, քո մեջ ուժ գտնես՝ հիվանդությանը քո ճանապարհից վանելու համար... Դու բոլորիս ես պետք՝ քո ընտանիքին, քո ընկերներին, գրչակիցներին, մեր մշակույթին: Ուրեմն, իմ լավ ընկեր, լոռեցու ուժով ու կամքով՝ կռվիր... Դեռ ժամանակը չէ մահճակալի հետ բարեկամության...