
Շուշան Պետրոսյանի՝ արդեն ,,սկանդալային,, դարձած հայտարարության առթիվ ունեմ իմ վերաբերմունքը և մոտեցումը... Ես իմ կարծիքն արտահայտել եմ աղջկա հանդեպ ոտնձգություն կատարած ոստիկանի մասին... Ավելին, այդ ,,տեսակը,, , որը հարձակվում է մարդկանց վրա՝ պատրաստ հոշոտելու՝ ինձ քաջ ծանոթ է: Սակայն առնվազն անբարո եմ համարում ոմն Հասմիկի գրառումը.
,,hasmik 14:17, 29.08.2013
ANMAKARDAK. EKEL ES MTEL KUSAKCUTYUN QO HAVATOV MARD ES DAREL U SRA NRA TEX@ KARTSIQ ES HAYTNUM.KARUM ES DU GNA QO KLANCHOCOV ZBAXVI BEMUM,,:
Շուշան Պետրոսյանը մեր երգչական ընտանիքի ամենամակարդակով ներկայացուցիչն է, մարդ, որի հետ կարելի է զրուցել համաշխարհային երաժշտության, գրականության, կինոարվեստի, կերպարվեստի մասին, Շուշան Պետրոսյանի հետ ամեն շփում հարստացում է ծնում... Ինչ վերաբերում է նրա ,,մարդ դառնալուն,, կամ՝ ,,կլանչելուն,, , ապա այս Հասմիկ կոչվածը գոնե ունի՞ այն մակարդակը, որ հասկանա, թե ինչ է երգը, թե ինչպես է երգում Շուշան Պետրոսյանը... Հասմիկներ, պահեք ձեր ,,մակարդակը,, ձեր պատերի ներսում, ձեր հարկերի տակ... Քաղաքական գործչին կարող եք ընդունել կամ չընդունել՝ ձեր իրավունքն է, ես էլ պատգամավոր Շուշան Պետրոսյանին չեմ համարում իդեալական քաղաքական գործիչ, անգամ համարում եմ, որ նա իզուր է գնացել ԱԺ, որովհետև որպես արվեստագետ ու մտավորական՝ իր ձայնը չի բարձրացնում հանուն մեր երկրում նեգրերի կարգավիճակում հայտնված մտավորականների, բայց նրա երգեցողությամբ զմայլվում եմ...