Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում այդ օրը պրեմիերա կար , պիտի բեմադրվեր Եվրիպիդեսի "Բաքոսուհիներ" օպերան: Պրեմիերան իրենց ներկայությամբ հարգել էին Հայոց թագավոր Արտավազդ Տիգրանի Արտաշեսյանը ,պետական այցով Հայաստանում գտնվող Օրոդես Պարթև թագավորը, երկու երկրների առաջնորդների կանայք, պաշտոնատար անձինք, ոլորտի պատասխանատուներ:
Բեմում այդ օրը հանդես էր գալու հյուրախաղերով Հայաստան ժամանած նշանավոր դերասան Յասոն Հույն Տրալացին ( ազգանվան համար կներեք):Ներկայացման սկզբին թատրոնի շենք մտավ Սուրեն Պարթև զորավարը , որի ճամփորդական պայուսակում էր գտնվում Հռոմեացի հայտնի օլիգարխ Մարկոս Լիկինիսոս Կրասոսի գլուխը , որը նա կտրել էր Խառանի ճակատամարտում տարած հաղթանակից հետո, կատարելով Յասոնին տված իր խոստումը:
Եվ ահա բեմ է մտնում Յասոնը: Հանդիսատեսները շունչը պահած հետևում են , արքաները նույնպես, նախօրոք ըմբոշխնելով Եվրիպիդեսի անզուգական տողերի Յասոնյան մեկնաբանությունը: Սակայն.... Յասոնը հասկանում է որ միայն մեկ գործ կա որը արժանի է պատմական այդ պահին ,այդ ռեկվիզիտներով բեմադրվելու:
Եվ դա Շեքսպիրի Համլետն էր: