ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ը ՁԱԽԼԻԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Էր
ԷԴԳԱՐ ՌՈՍՏՈՄՅԱՆ
Երաժիշտ
Սկսեմ նրանից, որ ձախլիկ լինելու պատճառով ինձ Բելինսկու անվան միջնակարգ դպրոց չընդունեցին, ես էլ գնացի Կիրովի անվան թիվ 12 դպրոցը: Մինչեւ երկրորդ դասարանը ձախով էի գրում, 80-ականներին ձախլիկությունը շեղվածություն էր համարվում, ամեն կերպ փորձում էին ուղղել, մանավանդ դպրոցներում, բայց իմ ծնողները երբեք չեն ընդդիմացել, թողնում էինª ինչպես ինձ էր հարմար: Հետո սկսեցի աջով գրել, բայց մնացած ամեն ինչը մինչեւ հիմա ձախով եմ անում: Երեւի ձախլիկներին բնորոշ գծեր կան, որոնք ես էլ ունեմ, օրինակª նրբանկատ եմ, հեռվից զգում եմ սպասվող իրադարձությունը, եւ տրամաբանական ավարտի մասին զգացողությունս բավականին ճկուն է: Ձախլիկները մի օր աշխարհը կամ կկործանեն, կամ կփրկեն: Որքանով տեղեկացված եմ, գիտականորեն ապացուցված թեզ կաª կապված ձախլիկների աջ կիսագնդի գործունեության եւ ուղեղի աջ մասում գտնվող հորմոնների մասին, որոնք պատասխանատու են արվեստի, երաժշտության եւ քաղաքական ասպարեզներում լիդեր լինելու համար: Մեկ էլ, մի բան եմ նկատելª ձախլիկները միշտ իրենց կողակցի ձախ կողքով են քայլում: