Մի բակում հավաբուն կար, և տարին մեկ անգամ այն այցելում էին հարավից տուն վերադարձած չվող թռչունները: Նրանք պատմում էին զարմանքով և հիացմունքով իրենց լսող հավերին, թե ինչ է Հարավը. ինչ գեղեցկություն, ինչ Արև, ինչ պտուղներ և այլն...
Հավերից մեկը մի-քիչ նախանձեց, որոշեց սեփական աչքերով տեսնել, թե ինչ է իրենից ներկայացնում Հարավը: Թևերը թափահարեց, ուժ առավ, թափ հավաքեց և...թռավ. հայտնվեց հարևան բակում: Այնտեղ տեսավ այն, ինչ սովորաբար լինում է այդպիսի բակերում' մի փոքրիկ առու, հավանոց, խոզանոց... և ոչինչ այն հրաշքներից, որոնց մասին պատմում էին չվող թռչունները:
Հավը հպարտ-հպարտ հետ վերադարձավ և "պատասխանատու" կերպով հայտարարեց, թե այդ թռչունների պատմածը սուտ է, հարավում ոչ մի նման բան չկա, ինքը անձամբ տեսել է Հարավը և ...այնտեղ սովորական հավեր ու խոզեր են, մի փոքրիկ առու և ոչ մի զարմանահրաշ բնություն կամ պտուղ...
Այսքանը: Իսկ առակը այն կցուցանե, թե ուշադիր եղեք, թե ում եք ընտրում ձեզ Ուսուցիչ կամ Առաջնորդ: Եթե դա սովորական հավ լինի, հարևան բակը Հարավի տեղ կդնի և...