Մի մարդ ցանկանում էր էշ գնել և համաձայնություն ուներ էշի տիրոջ հետ, որ ինքը պետք է փորձի կենդանուն գնելուց առաջ: Նա տարավ էշին տուն և մտցրեց նրան ծղոտե այգի, իր մյուս էշերի հետ, որտեղ նոր կենդանին բոլորին թողած միացավ մեկին, որը ամենածույլն ու շատակերն էր: Տեսնելով այս ամեն' նա սանձը հագցրեց էշին ու վերադարձրեց տիրոջը: Տերը նրան հարցրեց, թե ինչպե՞ս այդքան կարճ ժամանակում կարողացավ փորձարկել կենդանուն, իսկ նա պատասխանեց. «Ինձ պետք էլ չեկավ փորձարկել նրան: Ես գիտեմ, որ նա պետք է լինի այնպիսին, ինչպիսին իր ընտրած ընկերն է»:
Առակը կցուցանե, որ մարդուն կարելի է ճանաչել իր ընկերոջը տեսնելով: