դու ծնվում ես
սկսում ես մեծանալ
կրկնում ես ինչ որ մեծերը անում են
տենց սովորում ես քայլել խոսել
ընթացքում շարունակում ես մեծանալ
հետո մանկապարտեզ ես գնում
հետո դպրոց
եւ ծնողներդ ու դասատուներդ որ մի օր քո նման պուճուր են եղել
քեզ սովորացնում են լիքը բաներ
ընթացքում շարունակում ես մեծանալ
մեծանում ես ապրում ես քարերի ես խփվում
էլի ես քարերի խփվում
էլի
ու երբ որ արդեն սպիներով ես ծածկված
հանկարծ նկատում ես որ քո էդ քարերի խփվելը
ոնց որ կապ ունի նրա հետ ինչը որ քեզ սովորացրել են
հը՞, մտածում ես
բայց ուշ չի՞ արդեն
ու տենց էլ քո ծնողներն ու դասատուներն են մի օր մտածել
ու տենց էլ շարունակվում ա կյանքը
հիմար ձեւով