20-րդ դարի կեսերին մի երիտասարդ հրեա այցելեց նյույորքացի հայտնի քահանայի և ասաց, որ ցանկանում է Թալմուդն ուսումնասիրել:
-Դու արամերեն գիտե՞ս,-հարցրեց քահանան:
-Ոչ:
-Եբրայրերե՞ն:
-Ոչ:
-Իսկ փոքր տարիքում Թորան սովորե՞լ ես:
-Ոչ, բայց մի անհանգստացեք: Ես ավարտել եմ Բերկլիի փիլիսոփայության բաժինը և Սոկրատեսի փիլիսոփայության վերաբերյալ թեզ պաշտպանել: Իսկ այժմ, իմ գիտակցության մեջ սպիտակ հետքերը վերացնելու համար ուզում եմ Թալմուդին մի փոքր ծանոթանալ:
-Դու պատրաստ չես ուսումնասիրել Թալմուդը,-ասաց քահանան: Դա մարդկային ձեռքով գրված ամենախորը գիրքն է: Բայց քանի որ դու պնդում ես, ես քեզ տրամաբանական թեստ կառաջադրեմ: Եթե պատասխանես հարցերին, կսկսեմ պարապել քեզ հետ:
Երիտասարդը համաձայնեց, իսկ քահանան շարունակեց.
-Երկու մարդ ծխնելույզով իջնում են: Մեկը մաքուր երեսով է դուրս գալիս, մյուսը' կեղտոտ: Նրանցից ո՞վ կգնա լվացվելու:
Երիտասարդ փիլիսոփայի աչքերը ճակատը թռան:
-Սա տրամաբանակա՞ն հարց է:
Քահանան գլխով արեց:
Դե, իհարկե, նա, ում երեսը կեղտոտ է:
-Ճիշտ չէ: Տրամաբանիր: Նա, ում երեսը կեղտոտ է, կնայի նրան, ում երեսը մաքուր է ու կմտածի, որ իրենը նույնպես մաքուր է: Իսկ նա, ում երեսը մաքուր է, կնայի նրան, ումը կեղտոտ է ու կմտածի, որ իրենը նույնպես կեղտոտվել է: Հենց նա էլ կգնա լվացվելու:
-Լավ է ասված,-բացականչեց հյուրը: Եվս մեկ առաջադրանք տվեք:
-Շատ լավ, երիտասարդ: Երկու մարդ ծխնելույզով իջնում են: Մեկը մաքուր երեսով է դուրս գալիս, մյուսը' կեղտոտ: Նրանցից ո՞վ կգնա լվացվելու:
-Բայց մենք դա արդեն պարզեցինք. նա, ում երեսը մաքուր է:

-Սխալ է: Երկուսն էլ կգնան: Տրամաբանիր: Նա, ում երեսը մաքուր է, կնայի նրան, ումը կեղտոտ է ու կմտածի, որ իրենը նույնպես կեղտոտ է: Իսկ նա, ումը իրականում է կեղտոտ, կտեսնի, որ երկրորդը գնաց լվացվելու, կհասկանա, որ իրենը նույնպես կեղտոտ է, և ինքն էլ կգնա լվացվելու:
-Ես դրա մասին չէի մտածել: Ապշեցուցիչ է: Ես տրամաբանական սխալ թույլ տվեցի: Խնդրում եմ, ևս մեկ թեստ առաջադրեք:
-Լավ: Երկու մարդ ծխնելույզով իջնում են: Մեկը մաքուր երեսով է դուրս գալիս, մյուսը' կեղտոտ: Նրանցից ո՞վ կգնա լվացվելու:
-Դե, երկուսն էլ:
-Ճիշտ չէ: Նրանցից ոչ ոք չի գնա: Տրամաբանիր: Նա, ում երեսը կեղտոտ է, կնայի նրան, ումը մաքուր է, և լվացվելու չի գնա: Իսկ նա, ում երեսը մաքուր է, կտեսնի, որ նա, ումը կեղտոտ է, լվացվելու չի գնում: Նա կհասկանա, որ իր երեսը մաքուր է, և նույնպես լվացվելու չի գնա:
Երիտասարդը հուսահատվեց:
-Հավատացեք' ես կկարողանամ սովորել Թալմուդը: Մեկ ուրիշ բան հարցրեք:
-Լավ: Երկու մարդ ծխնելույզով իջնում են…
-Տեր աստված, նրանցից ոչ ոք չի գնա լվացվելու:
-Սխալ է: Հիմա դու համոզվեցի՞ր, որ Սոկրատեսի տրամաբանության իմացությունը բավարար չէ Թալմուդն ուսումնասիրելու համար: Ասա ինձ' ինչպե՞ս կարող է պատահել, որ երկու մարդ դուրս գան միևնույն խողովակից, մեկի երեսը կեղտոտվի, մյուսինը' ոչ: Մի՞թե չես հասկանում, որ բոլոր այս հարցերն անիմաստ էին: Եթե կյանքդ վատնես հիմար հարցերի պ