
ԶԱՐՄԱՆՔ No 2
Օրեր առաջ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն անդրադարձել էր իմ լավագույն ընկերներից մեկի՝ կոմպոզիտոր Angel Dayan-ի բաց նամակին, որտեղ, մասնավորապես, Անժելան դժգոհություն էր հայտնել այն մասին, որ Հայկոն, իր նախորդ հարցազրույցում նշելով «երկու միլիոն ժողովուրդ ունեցող Հայաստանում 4-5 գործիքավորող կամ կոմպոզիտոր կա- արտահայտությունը, վիրավորել էր մի ողջ կոմպոզիտորական դպրոցի, այն մարդկանց, ովքեր ԳԻՇԵՐՈՒԶՕՐ աշխատում են իրենց բնակարաններում ու ստեղծում հսկա կտավներ: Այսինքն' Հայկոն իր հարցազրույցում նշել էր, որ ԿԱ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ԴԵՖԻՑԻՏ:
Բայց այս անգամ կարդալով «պատասխան» հարցազրույցն' ուղղակի զարմանում եմ՝ զարմանքս նշելով նկարում կարմիր գույնով: Նախ, մեծ առաջընթաց է գրանցվել մեր երկրում, որ 4-5 կոմպոզիտորը դարձել է 5-6, բացի այդ' եթե ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ (չհաշված Հայկոյի կողմից հիշատակված այն 4-5 կոմպոզիտորը) իր համար կոմպոզիտոր չէինք, ապա ինչպե՞ս արդեն սկսեցինք կրել ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ կոչումը, քանի որ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ բառն ինքնին պարտավորեցնող է և պատասխանատու:
Առաջին հայացքից երևում է, որ փաստորեն ԿԱՆՔ, որովհետև կարծում եմ, հակառակ դեպքում կգրվեր «ընթերցողները կամ հանրության մի մասը կամ մեկ այլ ուրիշ տարբերակով»: Ապա դրան հետո հաջորդում է «ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԸ ՆԵՂԱՆՈՒՄ ԵՆ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ, որտեղ երկրորդ անգամ նշված է ԿՈՄՊՈԶԻՏՈՐ բառը, էդ գովելի է, բայց ՆԵՂԱՆՈ՞ՒՄ ԵՆ: Ինչի՞ց: Ումի՞ց: Երբ մարդ ճիշտ թեմա է արծարծում ու անգամ առաջարկում դեմ առ դեմ քննարկում, դա նշանակում է, որ ՆԵՂԱՆՈ՞ՒՄ Է: Հավատացեք, որ դա ամենևին էլ այդպես չէ... ՆԵՂԱՆԱԼ Չէէէէէ, վիրավորանք, որի արձագանքն էլ բաց նամակն էր:
Հետո էդ ամենին գալիս է հաջորդելու «ԻՐՈՔ ԿՈՒԶԵՆԱՅԻ ՃԱՆԱՉԵԼ» Հայկոյի արտահայտությունը: Լավ, ի՞նչ է ստացվում, որ Հայկոն ցանկանում է ծանոթանալ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ: Չէ՞ որ նախորդ հարցազրույցում նշված էր, որ ընդամենը կա 4-5 կոմպոզիտոր և վերջ, իսկ հիմա արդեն ցանկություն ծանոթանալու մյուսների հետ...
Այս ամենը համարել առաջընթա՞ց, թե՞ հակասանք, այ ՍԱ Է ԻՄ ԶԱՐՄԱՆՔԻ ԹԵՄԱՆ...
Ի վերջո, մեր արձագանքի նպատակն էլ այն էր, որ ԵԹԵ ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ, ԴԱ ԴԵՌ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ 4-5 - ից ԲԱՑԻ ԱՅԼ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ: ՀԱՅԱՍՏԱՆՆ, ԻՐՈՔ, ՈՒՆԻ ՀԶՈՐ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՈՒ ԱՅՍՕՐ Ի ՎԻՃԱԿԻ Է ԱՇԽԱՐՀԻՆ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ԻՐ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՈՒ ԱՎԱԳ ՍԵՐՆԴԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐՈՎ, ՈՐՈՆՔ ՀԱՍՏԱՏ 4-5-ը (արդեն 5-6-ը) ՉԵՆ...
Կից նյութն՝ այստեղ: