Երգչուհի Սիրուշոն քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում լուսանկար տեղադրեց' «Ի՞նչ ասեմ !!» մակագրությամբ, որտեղ երևում է, թե ինքն ինչպես է իր հանգիստը վայելում, և ողջ ու առողջ է:

Նշենք, որ այսօր մի շարք լրատվամիջոցներ տարածել էին, թե իբր Սիրուշոն վթարի է ենթարկվել:

Սիրուշոն այս կերպ հերքեց իր մասին տարածված ինֆորմացիան:

Ավելի վաղ նրա մենեջեր Արեւիկ Ուդումյանն արդեն իսկ հերքել էր շրջանառվող լուրը:

Լուսանկարը ստորև: