Այն պահին, երբ Վոլոչկովայի մեքենային բախվել է մեկ այլ մեքենա, նա հանդիպման է շտապելիս եղել: Անաստասիան ինքն է պատմել ավտովթարի մասին իր միկրոբլոգում: Ամենայն հավանականությամբ ոչ մի լուրջ բան չի եղել, Վոլոչկովան ընդամենը վախեցել է: Որոշ տեղեկությունների համաձայն, Նաստյան եղել է մեքենայի ետնամասում, երբ նրանց բախվել է այդ ավտոմեքենան. «Ինչ-որ հիմար բախվեց իմ Լեքսուսի հետևի դռանը և փչացրեց այն: Շատ ափսոս…ես շտապում եմ հանդիպման»,-գրել է Վոլոչկովան թվիթերյան իր էջում:

Տարօրինակն այն է, որ Վոլոչկովան, ով սիրում է լուսանկարել իրեն ամենուր և ամեն պահի, այդ ժամանակ չի նկարել և հնարավորություն չի տվել մեզ տեսնելու, թե ինչպիսին է եղել նա այդ պահին: