Այն , որ Դուք բոլորդ ձեր իսկ ստեղծագործություններով ոգեշնչվել եք հայրենի բնությամբ, այն որ հենց ԲՆՈւԹՅՈւՆՆ է Ձեզ շնորհել այն տաղանդը, որ այսօր փորձում եք զարմացնել մեզ, այսօր այդ նույն ԲՆՈւԹՅՈւՆԸ Ձեր իսկ կարիքը ունի…

Ժամանակին հայ գրողները շատ են անրադարձել հայենի բնությանը, իսկ այսօր դա Ձեր կողմից չի զգացվում:

Ժամանակին հայ կոմպոզիտորները ստեղծել են հիանալի ստեղծագործություներ որով գովերգել են հայրենի բնությունը, իսկ այսօր այն Ձեր կողմից չի ներկայացվում:

Ժամանակին հայ կինոռեժիսորները ներկայացրել են բազմաթիվ հայրենի բնությունը ներկայացնող հիանալի կադրեր, այսօր այն Ձեր կողմից չի նկարահանվում:

Ժամանակին հայ երգիչ- երգչուհիները իրենց տեսահոլովակները նկարահանել են հայրենի բնության գրկում, իսկ այսօր բազմաթիվ եւ սնկի պես մեկը մյուսի հետեւից նկարահանվող տեսահոլավակներում նկատում ենք հանքախորշերում նկարահանված կադրեր… Փաստերն առկա են կարող եմ ներկայացնել:

Ժամանակին հայրենի բնությունը գովերգող ու գնահատող շատ գործեր են առկա , որ այսօրվա սերունդին դա չի հետաքրքրում…

Ինչ արած , գիտեմ որ բոլորդ հիմա կասես ԲՆՈւԹՅՈւՆ է մնացել….

Եթե այդպես է, փորձեք Ձեր կոչով բոլորիի ուշադրությունը սեւեռեք այն փաստին, որ Բնությունը մեր կարիքը ունի եւ նա մեզ օգնության է կանչում….

Տարիներ առաջ մի հիանալի ստեղծագործություն հանձնվեց հանրության դատին, որտեղ նշվում էր, որ բնությանը պետք է նուբ վերաբերվել եւ որ բնությունը մեր հոգիներում պետք է մնա միշը..

Հարգանքով՝ Գալուստ ՆԱՆՅԱՆ