Մի անգամ Քսանթոսը Եզոպոսին գնումների ուղարկեց: Ճանապարհին Եզոպոսը հանդիպեց Սամոսի քաղաքապետին:
-Յո՞ երթաս Եզոպոս:
-Չգիտեմ:
-Ինչպես թե՞ չգիտես: Ապա ասա:
-Չգիտեմ:
Զայրացավ քաղաքապետը:
-Բանտ նետե՛լ այս համառին:
Ոստիկանները Եզոպոսին բանտ էին տանում, երբ վերջինս շրջվեց և ասաց.
-Տեսնում ես, հարգելի քաղաքապետ, ես քեզ ճշմարտությունն եմ ասել: Մի՞թե ես գիտեի, որ բանտ եմ գնում:
Ծիծաղեց քաղաքապետը և ազատ արձակեց Եզոպոսին:
Եզոպոս