
Երբ հրավածում են՝ մարդուն թիկունքից,
Ու նրա աչքերին երբեք չեն նայում,
Նման են ասես մի կույր առնետի
Որ պատի ծակից սողոսկել է ներս:
Հիմ հասկացա ինչքան են ուժեղ՝
Ովքեր չեն վախում, այդ նենգ հարվածից
Բայց ցավում է նրանց՝ սիրտը ու հոգին
Երբ տեսնում է հարվածող՝ իր արյունակցին:
Հասկանում եմ ինչքան դժվար է ապրել,
Ուր դատապարտված ես բազում հարվածի,
Մի տեղ ուր մարդիկ՝ Հայի դիմակով
Բայց ետևում պահել է թուրը ոսոխի:
Այն նույն թուրը՝ որ դարերն ի վեր
Փորձել է կտրել՝ արմատը հայի
Եվ այնքան կարծր է եւ խորը այնքան,
Որ երբեք նրանց դա չի հաջողվի:
Ես հասկանում եմ, որ պիտի կռվենք
Կամ էլ հանձնվենք, ինչպես մի վախկոտ,
Եվ պիտի ծածկենք՝ մարմով վիարվոր
Այն խեղճ ծերունուն՝ ով անճար է արդեն:
Այն վերջին Հային՝ ով մոր արգանդում
Նոր-նոր է շնչում ու փորձում ապրել,
Ով իր աչքերով՝ լույսեր առկայծող
Մեր այս աշխարհը՝ երբեք չի տեսել:
Եվ պիտի ապրենք ու պիտի կռվենք,
Թեկուզ վերածվենք՝ մենք արյան գետի
Չէ որ այդ գետն էլ, պատգամներ ունի
Եվ իր հետ մի նոր ծիլ կբերի:
Վահան Լուլուկյան 04.08.2013թ. 18:22