Մարդկությունը հոգեկան հիվանդ է, որտեղ անհատներ են խենթերը...

Աշխարհում ամեն ինչ ֆիզիկա է, էներգիա, հոսանքներ, ալիքներ՝ կիրք, սեր... իսկ մենք ի՞նչ ենք անում...

Մենք պայքարում ենք, այո՛, Տիեզերքի օրենքի համաձայն, պայքարում ենք, հաղթում ենք, որ առաջ գնանք...

Բայց ոչ, մենք Տիեզերք չենք... մենք պայքարում ենք ընդդեմ, դեմ՝ ասելով ոչ, մենք դեմ ենք... իսկ սե՞րը...

Մի՞թե հեշտ չէ պայքարել հանուն. հանուն, հանուն.... սիրով հաղթելն ավելի հեշտ է....

Իմ հարազատ մարդկանցից մեկի հետ խոսում էի, ու մի հիանալի միտք ասաց. ես իմ ոխերիմ թշնամու հետ անգամ կետ կգտնեմ համաձայնության՝ մենք 2ս էլ ուզում ենք, որ մեր ընտանիքները առողջ լինեն...

Իսկ մենք այսօր անգամ գաղափարակիցների հետ ենք կռվում, անհաշտ լինում, չէ՛, դա սխալ է ՌԵՎՈԼՈՒՇՆ՝ ՌԵԼՈՎՈՒՇՆ :)

Ժպտու՞մ ես, զանգիր առաջն մարդուն, ում հիշեցիր ու ասա, որ սիրում ես....

Գոռա, որ սիրում ես քեզ, աշխարհը, Տիեզերքը, մարդկանց, կենդանիներին... ԲՆՈՒԹՅՈՒՆԸ զգա...

Մի՛ փակիր քեզ կապանքներիդ մեջ՝ սիրի՛ր, երազիր, ապրիր.. սենյակիդ պատերը նեկիր գույներով... գորշությունը դեն նետիր, կերտիր քո ներաշխարհը՝ արևի տակ ու սիրո շողերով...

Ուզու՞մ ես երջանիկ լինել, ապրել. մի՛ քնիր այս գիշեր ու կարդա այն գիրքը, որն այդպես էլ կիսատ ես թողել, ուզու՞մ ես երջանիկ լինել, նայիր այն ֆիլմը, որը մանկությունդ է հիշեցնում, ուզու՞մ ես երջանիկ լինել, հենց հիմա գրիր ստատուս, որ գիշերը չես քնում ու հավաքիր ընկերներիդ մի լավ զրույցի.. ուզու՞մ ես երջանիկ լինել, նստի՛ր պատուհանիդ ու երգիր... արա այն, ինչ ուզում ես....

Ես էլ կանեմ՝ չեմ քնելու... ու ասում եմ, որ

Ես սիրում եմ քեզ...

Ես պայքարում եմ հանուն իմ Արևի, երկրի՝ իմ ու քո Հայրենիքի...

Ես պայքարում եմ, որ ապրեմ... ես երազում եմ, որ լինեմ...

Ես հզոր եմ՝ իմ Տիեզերքով...

Շնորհակալ եմ քեզ....

 

 

Արևական