Օրերս մի դերասանուհի իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հաղորդումներից մեկում իր կողմից հնչեցրած արտահայտություններից հետո իրեն զանգահարել և ահաբեկել են: Իհարկե, սա չէր կարող վրիպել blog բաժին ունեցող լրատվամիջոցների աչքից, ովքեր միանգամից հրապարակեցին գրառումը:

Հիմա էլ այս դերասանուհին մեղադրում է լրատվամիջոցներին իր գրառումը հրապարակելու համար, և նշում, որ չգիտի ինչպես է իր գրառումը հայտնվել լրատվական կայքերում:

Չեմ ալարի կասեմ, սիրելի դերասանուհի, քո գրառումը հայտնվել է լրատվականներում, մասնավորապես այն կայքերում, որտեղ ես եմ աշխատում Արմինե Կարապետյան ֆեյսբուքյան օգտատիրոջ թեթև ձեռքով, ով մեզ ուղարկեց ձեր գրառումը՝ հրապարակելու նպատակ հետապնդելով: Առաջ ընկնելով կխնդրեմ հանկարծ չասել, թե դուք այդ օգտատիրոջը չեք ճանաչում, որովհետև դուք հենց այդ էջից նշված գրառումը share եք արել ձեր ընկերների համար:

Միայն մի բան եմ ուզում ավելացնել, այդ գրառման և այդ լրատվամիջոցների շնորհիվ դուք մի լավ PR եղաք և Ձեր կողմից ճիշտ քայլ կլիներ լրատվամիջոցների հասցեին այդպես չարտահայտվել:
Բացի այդ, նշեմ նաև, որ գրառումը հեչ էլ անմեղ և հումորով լեցուն չէր:
Կարճ ասած՝ սխալ հաշվարկ Ձեր կողմից:
(բոլոր նկարներն ունեմ)