Հետո էլ ասում են Հայաստանում խոսքի ազատություն է, Երեկ հանրային հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվեց << Ազատ Գոտի>> հաղորդաշարի հերթական հաղորդումը, այս հաղորդումը մեծ լսրան ունի ու նայում են տարբեր մարդիկ, տարբեր մակարդակի տեր անձնավորություններ, չնայած այն բանին, որ երեկ հաղորդումից մի քանի րոպե անց իմ հեռախոսը կորցրեց իր հանգիստը, ֆեյսբուկում սկսվեցին նամակները իմ ընկերների կողմից որոնք հետաքրքրվում էին իմ առողջական վիճակով ես այդ ամենը ընդունեցի որպես հումոր քանզի այդ հաղորդման բոլոր մասնակիցներն էլ գրագետ ու նորմալ մարդիկ էին,բայց այսօր արդեն համբերությանս բաժակը լցվեց, երբ ինչ որ կանայք հարձակում գործեցին ինձ վրա լկտի արտահայըություններով ու անգամ բանը հասավ ահաբեկելուն...Նույնիսկ այսքանից հետո ուզում եմ ձեզ դիմել այսպես, իմ շատ սիրելի հեռուստադիտող, իմ անփոխարինելի հանդիսատես ես մարդ եմ, որն ունի իր կարծիքը, մարդ եմ, որն հայտնվել է մի գոտում, որն ազատ է և ազատ արտահայտում է իր մտքերը, հաղորդումից հետո կամ հաղորդման ժամանակ գուցե ես կարծիքս փոխեցի շատերի հանդեպ,բայց նորից եմ կրկնում դա իմ սուբեկտիվ կարծիքն է, որի համար հուսով եմ դուք ինձ չեք այրի կրակին որպես հերետիկոս...Անչափ ուրախ եմ, որ մեր երկրի կանայք ու աղջիկները այդքան շատ են սիրում իրենց երկրի պաշտոնյաներին, բայց կուզեի նշել նաև սիրելի փափկասուն կանայք և աղջիկներ մի փորձեք Հռումի պապից ավելի կաթոլիկ երևալ ու մի ահաբեկեք ինձ, եթե ես վախենայի, ապա չէի ծնվի....