Երբ լույսերն են այս վառվում,
Ես բեմ եմ դուրս գալիս
Աշխարհի բեռը ուսիս,
Ինձ ծափերն են ողջունում
Եվ կանչում են ինձ Ծաղրածու՜
Օ՜, կանչում են ինձ Ծաղրածու՜:
Այդ դիմակն եմ ես հագնում,
Խեղկատակն եմ ձեր դառնում:
Խենթուխելառ աշխարհում
Խեղկատակ եմ ես խաղում:
Խեղկատակը՝ ձեր խոնարհ ծառան ընդմիշտ:
Իմ սիրտը ձերն է,
Իմ կյանքը ձերն է,
Եվ ձեր ծիծաղը իմ անհուն սերն է,
Ձեր ծաղրածուն եմ,
Խոնարհ ծառան եմ,
Խեղկատակն եմ ձեր:
Իմ սիրտը ձերն է,
Իմ կյանքը ձերն է,
Ուզում եմ ես ձեզ միշտ ուրախ տեսնել, մարդի՜կ:
Երբ ամեն երեկո,
Իմ սիրտն եմ ձեզ բերում,
Ու բեմ եմ դուրս գալիս
Անհուն թախիծն իմ աչքերում:
Ես ծիծաղ եմ ձեզ բերում,
Ու ժպիտ եմ պարգեվում:
Սիրում է ձեզ ձեր Ծաղրածուն:
Իսկ մենակ եմ, երբ մնում,
Եւ դիմակն եմ այս հանում,
Արցունքներս են ինձ խեղդում:
Ու տանում եմ ես ինձ հետ Տ
խրությունը ձեր՝ հավետ,
Եվ իմ սերն եմ ձեզ թողնում ընդմիշտ, մարդի՜կ…..