Ծիտը տեսավ ջայլամին, որը մեծ-մեծ ձու էր ածում, և ուզեց պատճառն իմանալ։ Ջայլամը պատասխանեց. “Կրակ եմ կուլ տալիս այդ է պատճառը, որ մեծ-մեծ ձվեր եմ ածում ես”։ Ծիտը, հավատալով, կրակ կուլ տվեց և մեռավ, չմտածելով, որ մեծ-մեծ ձվեր ածելու պատճառը ջայլամի մեծությունն էր։
Առակս հանդիմանում ունայն ցանկությունները, որ փոքրերը տեսնելով հզորների գործերը՝ իրենք ևս ցանկանում են գործել, չմտածելով իրենց տկարության մասին: