Իմ անույշ, լուսե, չքնաղ, սիրելի,
Մեկ-մեկ կզանգեմ օրվա կեսերին,
Որպեսզի ձայնդ ուղղակի լսեմ,
Որ կյանքը դառնա փոքր ինչ տանելի.
Իմ բարակիրան ու հրաշագեղ,
Մեկ-մեկ կկանչեմ, որ ետ դառնալիս
Տարածության մեջ' հայացքիդ հպման
Վայրկյանը բռնեմ' գործի գնալիս,
Որ կյանքը դառնա փոքր ինչ սքանչելի:
Մեղրամեղմ ժպտա, իմ Երուսաղեմ,
Մեկ-մեկ կկորչեմ, կթողնեմ մենակ,
Որ ետ դառնալիս լուռ խելագարվեմ,
Ու կախարդական քո սիրո ծոցում,
Ծովին թրով տամ, երկինքներ քանդեմ...
Ծիծաղիր, ցնծա լուսառատ ու ջերմ,
Թող որ բոցավառ կարկաչիդ բովում
Մոռացված մեռնեմ...
Դավիթ Վանյան 06.06.2013թ.
Pino Giuseppe Dangelico