Անդրեն՝ Անդրեյկա Հովնանյանը, ահա ինչ է ասել այն բանից հետո, երբ համացանցում տեղադրվել են նրա առողջական ,,ծանր վիճակը,, պատկերող լուսանկարները.
<< Սրտիս ազդել են տեղի ունեցող անարդարությունները, որոնց մասին լռում էի, ներս գցում, ինչի պատճառով էլ այս օրին հասա: Հերիք է ստրուկի մտածելակերպ ունենաք եւ վախի մեջ ապրենք, Աստված միշտ արդարների հետ է: Իմանանք մեր իրավունքները, չճնշվենք եւ միջոցներ ձեռնարկենք կաշառակերների եւ այլ անամոթների դեմ >>:
Չեմ հավատում: Ստանիսլավսկին ասում էր՝ не верю... Քանի որ Անդրեն ընդամենը միջակ երգիչ է ու վատ էլ դերասան, ապա այս ,,դերը,, չի կարողացել լավ խաղալ... Առհասարակ, վերջին շրջանում վատ երգում է ու ,,վատ էլ խաղում,,... Ինչու՞ չեմ հավատում: Որովհետև վատ զգացող մարդը չէր պատրաստվի մեկնել Յուրմալա... Երևի ինչ-որ խնդիր է ծագել, գուցե հասկացրել են, որ նա գործ չունի Մերի Մնջոյանի հետ, այդ պատճառով էլ սարքել է այս էժանագին թատրոնը՝ այսպես նաև ,,ցրելու,, այն բոլոր խոսակցությունները, որ նրան պարզապես դուրս են դրել հայկական պատվիրակությունից... Եվ, ի վերջո, ինչու՞ պիտի Մաշա Մնջոյանի հետ Անդրեն մեկներ: Ի՞նչ է, մեր սուպեր աստղն է՞ր, որի ներկայությունից պիտի կարկամեին ռուսական շոու-բիզնեսի մոնստրները, թե՞ այնպիսի ճանաչում ունի, որ Յուրմալան պիտի փոթորկվեր... Եվրատեսիլում հայաստանյան գնահատականները հայտնելիս իր ,,նշանավոր,, երգից մի ֆրազ երգեց, եվրոպացիները երևի զարմացած նայեցին այս ,,հորթին,,... Անգամ հայրենի Ղարաբաղում այսօր ոչ ոք չի հիշում Անդրեյկայի այդ երգը, ու՜ր մնաց, թե Եվրոպայում...
Մի բան էլ, Արդրեի այս գավառական քայլը մեկ անգամ ևս հուշում է, որ ,,գեղցու,, (ո՛չ գյուղացու) գլուխն ինչքան էլ խաշես, ականջներն էլի հում կմնան...
Եվ ևս մի բան. Անդրե, համաժողովրդական այս նախաձեռնության ֆոնին, անկեղծորեն, ոչ ոք քեզ չէր էլ հիշում: Կարող են հիշել մեր երգարվեստում որոշակի ճանաչում ու հեղինակություն ունեցող անձանց՝ Շուշան Պետրոսյանին, Նունե Եսայանին, Սիրուշոյին, Հայկոյին, Ֆորշին, էլ չեմ ասում՝ Արամոյին... Բայց, հարգելիս, ոչ քեզ. հայաստանյան ամեն մի բնակավայրում քեզ նման մի 15 երգիչ կլինի... Այնպես որ, դուրս արի ,,կոմային,, վիճակից ու գնա մի տեղ հանգստանալու...