Ուղիղ 5 տարի առաջ իմ լավ բարեկամներից մեկն առաջարկեց համատեղ բիզնես դնել: Երբ մենք կատարեցինք համատեղ հաշվարկ, եկանք այն եզրակացության, որ տվյալ բիզնեսը հնարավոր է կյանքի կոչել ընդամենը 20 000 ԱՄՆ դոլլարով: Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ մենք այն ժամանակ ձեռնամուխ չեղանք այդ գործունեության ծավալմանը: Երբ վերջերս բարեկամս նորից զանգահարեց, և մենք նորից փորձեցինք հաշվարկ կատարել, պարզվեց, որ այդ նույն բիզնեսը հիմա հնարավոր չէ իրականացնել նույնիսկ 100 000 ԱՄՆ դոլլարի առկայության դեպքում:

Ինչ է կատարվում մեր երկրում. միանշանակ կարելի է ասել, որ Հայաստանում չի գործում գրեթե ոչ մի օրինաչափություն, մասնավորապես' ֆինանսական ոլորտում:

Եթե սկսում ենք հետևել դոլլարի արժեզրկման դինամիկային այս 5 տարիների ընթացքում, ապա գալիս ենք այն եզրակացության, որ դրամի հանդեպ այն բարձրացել է, ինչ վերաբերվում է այլ դրամանիշների հանդեպ նրա փոփոխություններին, ապա կարելի է ասել, որ 5 տարվա կտրվածքով դա այնքան աննշան է, որ նույնիսկ մեկնաբանության կարիք չկա: Այդ դեպքում ի՞նչ է կատարվում մեզ մոտ, ինչո՞ւ նույն հարևան Վրաստանում, եթե ցանկանայիր որևէ գործ ձեռնարկել, ապա կհաջողվեր գրեթե այն գնով, ինչ հիմա ձեռնարվեր, նույնը կարելի է ասել նաև ԱՊՀ մնացած երկրների համար:

Հ.Գ. Միգուցե պատճառն այն է, որ երկրում գործող օլիգարխիկ դաշտը գրավել է այն ամենը, ինչ հնարավոր է: Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ:

Կարեն Թումանյան