Հարգելի ընթերցող, որպեսզի հասկանանք մեր այսօրվա կառավարության էֆֆեկտիվության աստիճանը փորձենք զուգահեռներ անցկացնել Առաջին Հանրապետության կառավարության գործելաոճի և մեր այսօրվա Տիգրան Սարգսյանի կառավարության գործելաոճի միջև:
Հիշեցում' Առաջին Հանրապետության 1918 – 1920 թթ. ժամանակահատվածում չորս վարչապետ է փոխվել'
1 Հովհաննես Քաջազնունին (Իգիթխանյան) պաշտոնավարել է 07.06.1918 - 28.05.1919թթ.
2 Ալեքսանդր Խատիսյանը պաշտոնավարել է 28.05.1919 - 05.05.1920թթ.
3 Համո (Համազասպ) Օհանջանյանը պաշտոնավարել է 05.05.1920 - 25.11.1920թթ.
4 Սիմոն Վրացյան պաշտոնավարել է 25.11.1920 - 02.12.1920թթ.Հովհաննես Քաջազնունի
Որպեսզի ավելի արտահայտիչ լինի, թե, ինչ պայմաններում էին կառավարում մեր առաջին հանրապետության վարչապետերը, ձեզ եմ ներկայացնում Հայաստանի առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու նամակից մի հատված' "Բացառիկ ծանր պայմանների մեջ է գործի անցել իմ կազմած կառավարությունը... Այն չունի ոչ մի հենարան անցյալում, այն չի հաջորդում նախկին կառավարությանը՝ շարունակելու արդեն ընթացքի դրած պետական աշխատանքը”:
Եկեք միասին մի պահ պատկերացնենք, թե իրականում , ինչ էր կատարվում այն ժամանակվա Հայաստանում և կտեսնենք, որ երկրում բառի բուն իմաստով խառնաշփոթ իրավիճակ էր, ինչպես ասում էր այն ժամանակվա պատմաբաններից մեկը' -“ շունը տիրոջը չէր Ճանանչում “ և այսպիսի պայմաններում կառավարության ղեկն իր ձեռքը վերցրեց Հովհաննես Քաջազնունին: Անհրաժեշտ էր պետություն ստեղծել, մինչդեռ դրա համար ոչինչ չկար: Մի կերպ, ծայրաստիճան բարդ պայմաններում հստակեցնելով գործունեության ոլորտները՝ Քաջազնունու կառավարությունը ձեռնամուխ եղավ իր առաջադրած ծրագրի իրագործմանը: Քաջազնունու վարչապետությունը, սակայն, տեւեց մինչեւ 1919-ի օգոստոսը: Բայց այդ կարճ ժամանակահատվածում նրան հաջողվեց անել անհնարին շրջապատված լինելով թշնամիներով նա ամեն օր դրական ցուցանիշներ էր ապահովվում, թեկուզ աննշան, բայց դրական ցուցանիշներ, դրական ցուցանիշներ, երբ չկար նմանատիպ կառավարման նախադեպ, ամեն, ինչ սկսված էր զրոյից: Ի տարբերություն շատ հրապարակախոսների, որոնք այս ամենը կապում են դաշնակցության հետ, ես գտնում եմ, որ այստեղ պետք է առանձնացնել ոչ թե դաշնակցության դերը, այլ կոնկրետ անձի տվյալ պարագայում Քաջազնունու, որովհետև առանց նրա յուրահատուկ աննախադեպ կամքի դրսևորման անհնար էր, ինչ, որ մի բան տեղից շարժել:
Իսկ հիմա նայենք, թե, ինչ պայմաններում է գործում մեր կառավարությունը' Փառք Աստծո ունենք ձևավավորված մարտունակ բանակ, ունենք քիչ, թե շատ կայացած դատաիրավական ինստիտուտներ, ինտեգրված ենք տարբեր միջազգային կառույցներում, հնարավորություն ունենք միջազգային բանկերից վարկեր վերցնելու/ իհարկե այս գործում մեր կառավարությանը անուն կպցնել չի կարելի քանզի պարտք կուտակելու հարցում նրանք անփոխարինելի են/: Բայց արի ու տես մեր վիճակը այդքան էլ բարվոք չէ, քանզի մի հատ կարկուտը կարող է պարալիիզացնել ամբողջ երկիրը....: Այո պարալիզացնել, քանզի 21-րդ դարում երրորդ հանրապետության կառավարությունը անհասկանալի կերպով չունենալով 50 մլն դոլլար, որպեսզի կոմպենսացնի կարկուտի հետևանքները ճարահատյալ դիմում է գործարարներին, որպեսզի նրանք ձեռք մեկնեն այս գումարը հայթայթելու գործընթացին:
Հ.Գ -Փաստորեն Տիգրան Սարգսյանը Առաջին Հանրապետության 4 վարչապետերից ավելի հզո՞ր է, հա, որ այսքան տարի չնայած տնտեսության կատաստրոֆիկ լինելուն/ որի մեջ նա միանշանակ ունի իր ներդրած լուման/ շարունակում է “անխափան” կառավարել”:
Կարեն Թումանյան