Պարադոքս է, բայց փաստ'գողը, սրիկան, որը պետք է պատժվի չի արտագաղթում: Հաղթեցինք արտաքին թշնամուն, որ անհամեմատ զորեղ էր, բայց պարտվում ենք ներքին ''ճղճիմ'' թշնամուն: Սա համարում եք նորմա՞լ երևույթ: Այսինքն ստացվում է, որ մեր «դուխը» չի հերիքում մի քանի հարյուր ստորի հախից գալ, այսինքն ստացվում է, որ մենք անզոր ենք կոռուպցիոներների դեմ հաղթանակ տանել.Լավ հաղթանակ էլ չէ գոնե կարող ենք այնպես անել, որ քչանա այդ տականքների թիվը, թե, չենք կարող: Փաստորեն այս մի փոքր զանգվածը դեպի տնտեսական անդունդ է տանում մի ամբողջ երկրի էկոնոմիկան: Այդ դեպքում հարց է ծագում'-ինչով են տարբերվում այս տականքները այն թուրք ձիավորներից, որոնք ձիերի վրա նստած քշում էին հարյուր հազարավոր հայերի դեպի Տեր Զօրի անապատները: Ժամանակը է եկել, որպեսզի մենք գիտակցենք, որ այսօրվա բյուջեն թալանողները ոչ մի բանով չեն տարբերվում արտաքին թշնամուց: Ժամանակն է եկել, որպեսզի մենք հասկանանք, որ այսօրվա գողերի և սրիկաների պատճառով, որոնք անխնա թալանում են բյուջեն, թոշակառուները ստանում են լումաներ, հաշմանդամները ստանում են լումաներ/երրորդ կարգի հաշմանդամը ստանում է ամսեկան 13000 դր/: Ժամանակն է եկել, որպեսզի մենք հասկանանք, որ այսպիսի թոշակներով մարդիկ չեն կարողանում ոչ միայն նորմալ սնվել, այլ նաև ամենանհրաժեշտ դեղերը ձեռ բերել: Ժամանակն է եկել, որպեսզի մենք հասկանանք որ հազարավոր մարդիկ կյանքից հեռանում են , որովհետև վիրահատվելու գումար չունեն: Չունեն, քանի, որ այդ գումարները հայտնվել են մի խումբ սրիկաների ձեռքում: Ժամանակն է եկել, որպեսզի մենք հասկանանք , որ արտագաղթի հիմնական պատճառը այդ սրիկաներն են, որոնց անպատիժ մնալու հանգամանքը հուսախաբ է անում մեր քաղաքացիներին:
Կարեն Թումանյան