Իհարկե ես գրելով այս հոդվածը լավ հասկանում եմ, որ այսօրվա Հայաստանում խոսել այսպիսի բարձր գաղափարների մասին ավելորդ է,քանզի մենք ամեն օր ականտես ենք լինում, թե, որնց են 15-16 տարեկան աղջնակները ապրուստի ակնկալիքով դուրս եկել փողոցներ և տենչում են սպասարկել օտարերկրացիներին, որպեսզի նրանց տված գումարներով հոգալ իրենց մինիմալ կարիքները, բայց այնումենայնիվ այս թեման արժանի է ձեր ուշադրությանը: Եվ այսպես'Հարգելի ընթերցող մի հատ ուշադիր նայեք թե, ինչ է գրված այս նկարում: Սա Սովետական միության մտածելակերպի առանցքային դրույթներից է: ուշադրություն դարձրեք բրոշյուրի համարի տարեթվի վրա 1924 թվական: Ինտիմ կյանքին վերաբերվող այս 12 “պատվիրանները” հենց այնպես չէր վերցված, սա հեղինակի մտահաղացումը չէր, սա լուրջ կոնցեպցիա էր առաջ քաշած այն ժամանակվա միակ կուսակցության 'կոմունիստական կուսակցության կողմից: Այս ուժի կողմից վերահսկվում էր ամեն ինչ սկսած պարտադիր աշխատանքի տեղավորրվելու պահանջից / ի դեպ աշխատանքի պակասության չկար և եթե դու չէիր գտնում հարմար աշխատանք պետությունը ինքն էր դա անում քո համար/ մինչև ինտիմ կյանքին միջամտելուց: Այս տողերս կարդացողներից շատերը, նամանավանդ նոր սերնդի ներկայացուցիչները կսկսեն ծիծաղել'-“ թե սա, ինչ բան է, ինչ գործ ունի պետությունը մեր ինտիմ կյանքի հետ”, սակայն այստեղ ամեն ինչ այդքան միանշանակ չէ, ինչքան իրենց կթվա առաջին հայացքից: Եկեք փորձենք միասին վերլուծելով, այս 12 կետերից մի քանիսը հասկանանք ճիշտ էին արդյոք մտածում մեր պապերը, երբ միջամտում էին....: Եվ այսպես'
1. Не должно быть слишком раннего развития половой жизни в среде пролетариата-первая половая заповедь революционного рабочего класса- Ըստ իս, այս առաջին կետը շատ համաշունչ է մեր հայկական մենթալիտետի հետ և այստեղ բացի դրականից ես ոչ մի բացասական էլեմենտ չեմ տեսնում
2. Необходимо половое воздержание до брака, а брак лишь в состоянии полной социальной и биологической зрелости (т. е. 20-25 лет) - вторая половая заповедь пролетариата-Ճիշտն ասած այստեղ նույնպես ժողովրդական լեզվով ասած կպնելու տեղ չկա, իհարկե տարիքային ցենզը մի քիչ ուռճացված է, իսկ մնացածը դա լրիվ ներդաշնակ է մարդու ֆիզիկական զարգացման գործընթացին
3. Половая связь-лишь как конечное завершение глубокой всесторонней симпатии и привязанности к объекту половой любви-այստեղ մեծ քննարկումներ կարելի է ծավալել, քանզի սերիալների ոգով դաստիրակված շատ երիտասարդների մոտ սա շատ օտար էլեմենտներ կպարունակի, սակայն եթե նայենք ողջամտության տեսանկյունից այս կետը նույնպես գրված է շատ տրամաբանական հենքի վրա
6. Не надо часто менять половой объект. Поменьше полового разнообразия.-6-րդ կետը նույնպես անհասկանալի կարող է թվալ սերիալների սիրահարներին, բայց, որ այնտեղ նույնպես կա տրամաբանություն, դա անժխտելի է:
7. При всяком половом акте всегда надо помнить о возможности зарождения ребенка и вообще помнить о потомстве- Ըստ իս սա ամենակարևոր դրույթներից մեկն է, քանզի, այն, ինչի ականատեսն ենք / երբ հազարավոր երեխաներ շպրտված են մանկատներում/ այդ կետին հավատարիմ չլինելու արդյունքն է /
Հարգելի ընթերցող ', այն, որ մենք դեմոկրատացման ուղղին ենք բռնել դա չի նշանակում, որ ամեն, ինչ պետք է լինի բաց թողի վիճակում, պետությունը դա համակարգող մարմինն է և յուրաքանչյուր դժբախտություն, որը հետևանքն է անկանոնակարգված հարաբերությունների վերջում շատ թանկ է նստում պետության վրա: Մատաղ սերունդը տնտեսական առումով ոչ մի աջակցություն չի ստանում պետությունից, երիտասարդները վաղվա օրը վտանգված է: Պետությունը գոնե կարող է չէ այս հարթության մեջ դպրոցներից սկսած դաստիրակչական աշխատանքներ տանել, գոնե այստեղ այս հարթության մեջ մեր մատաղ սերունդը չկատարի ճակատագրական սխալներ:
Կարեն Թումանյան