(Մատթ. 18:12-14, Ղուկ. 15: 3-7)

«Ձեզ ինչպե՞ս է թվում. եթե մի մարդ հարյուր ոչխար ունենա, և նրանցից մեկը մոլորվի, իննսունինը ոչխարը լերան վրա (Ղուկ.' արոտավայրում) չի՞ թողնի ու գնա որոնելու մոլորվածին: Եվ եթե պատահի, որ այն գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, թե նրա վրա ավելի կուրախանա, քան իննսունիննի վրա, որ մոլորված չեն»: «Եվ երբ այն գտնի, կդնի այն իր ուսերի վրա խնդությամբ և կգնա տուն, կկանչի բարեկամներին և հարևաններին ու նրանց կասի. ուրախացէ´ք ինձ հետ, որովհետև գտա իմ կորած ոչխարը: Ասում եմ ձեզ, որ այսպես ուրախություն կլինի երկնքում մի մեղավորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ»: «Այսպես' Իմ երկնավոր Հոր կամքը չէ, որ այս փոքրիկներից մեկը կորչի»: