
Իհարկե Արմինկան ունի կարծիք ունանոլւ և այն ազատորեն արտահայտելու իրավունք, և պետք է ասել, որ աղանդավորության մասին հարցերին նա այդ իրավունքը լավ էլ իրացնում էր ժամանակին նույնիսկ մի քիչ էլ կոպիտ, սակայն միևնույն ժամանակ չպիտի մոռանա, թե ինքն ով է. ընդամենը հասարակ երգչուհի թութք-մոմիկային ոճի մեջ, այնպես որ այս դեպքում իր մտահոգությունների բարձրաձայնելը առնվազն անտեղի են եւ անպատեհ այն էլ հրապարակավ. լավագույնս կարող էր անել իր բյութի-սալոնի և այնտեղի իր արբանյակների ներկայությամբ արժանանալով հերթական գովեստային երկրպագումներին: Եթե նույն մտահոգություններն ասենք արտահայտեր մեկն ով մեր ազգային մշակույթի մեջ ունեցել է գոնե տաս կոպեկի ներդում, հասարակությունը կհասկանար ու կընդուներ, սակայն իր դեպքում մի քիչ Ծոմակավարի կեցվածք է ու անայել. այդքան մտահոգ հայրենասերը սեփական երեխայի ծնոնդը չէր հաշվարկի այնպես, որ վերջինս լիներ ԱՄՆ քաղաքացի, իսկ եթե արել է ուրեմն խոսելու տեղ չունի առհասարակ: Հազարավոր երեխաներ Հայաստանում այսօր ունեն կոտրված մանկություն ու իրենց բակից դուրս էլ չեն եկել ուր մնաց ունենային ԱՄՆ քաղաքացիություն: Եվ չեմ էլ կարծում թե շատ նորահայտ պնակալեզների համար Արմինկային պաշտպանելը ասպետության գլուգործոց է համարվելու: