Լեգենդար հայ հանճարի՝ Փարաջանովի ճակատագրի, ներաշխարհի, սերերի, ապրումների, հուզումների ու արվեստի մասին է Ալյոնա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը՝ Սերժ Ավեդիքյանի գլխավոր դերակատարությամբ:

Ֆիլմն՝ այստեղ:

 

Սա ոչ թե կենսագրական պատում է, այլ ֆիլմ է, որում փորձ է արված ճանաչելի դարձնել առեղծվածային Փարաջանովին, հուզվել ու կռվել նրա հետ, պայքարել ու տառապել նրա հետ, ապրել, աշխատել ու ստեղծել նրա հետ…

Ֆիլմ, որ ստեղծվել է նաեւ մարդկանց աջակցությամբ, ովքեր իրենց կյանքում լուսավոր առիթ են ունեցել տեսնել, խոսել, մտերիմ լինել հանճարի հետ…