Երեկ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողքով էի անցնում: Անտանելի շոգ էր, ուստի մի քիչ գլուխս կախել էի, ուզում էի մի կերպ տուն հասնել: Հանկարծ իմ դիմաց երևաց մի շատ
համեստ հագնված տիկին՝ գեղեցիկ ու հմայիչ, իսկ կողքին՝ դարձյալ շատ համեստ հագուկապով մի տղամարդ:
- Բարև ձեզ, պարոն Մութաֆյան,- ասաց տիկինն ու պարզեց ձեռքը:
Նայեցի: Շփոթվեցի, որ չեմ տեսել, մինչդեռ առաջինը ես պիտի բարևեի: Հասմիկ Պապյանն էր՝ ՀՀ ժողովրդական արտիստ, Վիեննայի օպերային թատրոնի պրիմադոննա, աշխարհի մի շարք օպերային թատրոնների սպասված մենակատար: Կողքինն ամուսինն էր՝ անվանի թատերագիր...
Մտովի պատկերացրեցի մեր որոշ այսպես կոչված ,,աշխարհահռչակ,, կամ ,,սիրված,, աստղերին՝ մեքենաներով, անգամ թիկնապահներով, ճոխ հագուստով, բոլորին վերևից նայող, արհամարհող...
Հիշեցի Սոկրատեսի խոսքը. ,,Շքեղությունը համեստության մեջ է