Այսօր ինչ-որ յուրահատուկ օր էր..
14.02.2013
Վաղուց չէի լացել..
Չէ՛..սիրո ու երջանկության այս տոնն ինձ խորդ էր այսօր..
Այսօր ժպիտներ չկաին..
Այսօր սեր չկար...

Անարդարության քողի տակ քեզ եմ քարկոծում, բայց ինքս էլ գիտեմ, որ միակ մեղավորը ես եմ..
Ես քեզ թողեցի ու թույլ տվեցի հեռվանալ..
Ես քո թերությունները սարգեցի առավելություններ..
Ես քեզ պաշտեցի..
Ես քեզ Աստվածացրի..
Ես քեզ սիրեցի...

Քո ու իմ սիրո միջև մի լայն ժպիտ կա ու գուցե մի քանի չարացած արցունքներ նույնպես.. Բայց ոչ երբե՜ք անտարբերություն..
Քո կարոտն եմ .. քո շունչն եմ..
Քո հեռվացած ու քո խենթացած Լույսն եմ..
(Գուցե միայն դու հասկանաս, թե ինչու եմ Լույսը մեծատառով գրում..)

Քո կարոտները ես գրկել եմ ու քնել..
Բայց, ոչ՛ ..քնել չեմ կարողանում..
Քո կարոտները ես ամուր սեղմել եմ ու բաց չեմ թողնում..

Կիլոմետրերը ժպիտս սարգել են քմծիծաղ..
Իսկ սերս լարովի խաղալիք...
Կիլոմետրերը մեզ հոգեպես տանջում են..
Կիլոմետրերը մեր սիրո վրա սև բծեր են առաջացնում ու կորյակների պես մեջ խցկում իրար
կիլոմետրերը իմ ու քո սիրո տոնն են բաժանել..
Ու դեռ նեղացնում են.. կռվեցնում..

Այսօր ինչ-որ յուրահատուկ օր էր..
Այսօր ես մի քիչ շատ լաց եղա...