Մի ամբողջ կյանքի չափ կարոտում եմ քեզ: Կարոտում եմ, անգամ երբ կողքիս ես, անգամ երբ մեզ կիլոմետրեր են բաժանում, անգամ երբ մի ամբողջ կյանք… Բազմապիսի մտքերն ու ծրագրերը ավելի ու ավելի հաճախ են ստիպում հրաժարվել պարզ երջանկություններից: Մեծանում ենք, ինչ արած… Բայց երբ ամբոխոտ փողոցներում' գրկած գրքերս ու տետրերս, գրկած միայնակ ձեռքերս, քայլում եմ, իսկ կողքիս չկաս, սիրտս կանգ է առնում: Օրս բաժանող ժամերի դատարկության չափ կարոտում եմ քեզ: Խելագար քաղաքի տարբեր մասերում' միշտ իրար մի քանի րոպեի չափ մոտ, մենք կարոտում ենք իրար: Սարսափելի է: Կար ժամանակ, երբ անկեղծորեն այնքան մոտ էինք, և ես սիրում էի գրկել քեզ, ամուր սեղմվել տաք մարմնիդ, շնչել մաշկիդ բույրն ու քնել: Իհարկե առավոտյան արթնանում էի քեզնից հեռու (ինչ արած, անհանգիստ եմ քնում), բայց դու կողքիս էիր: Կամացուկ վեր էի կենում, գնում խոհանոց, քեզ համար սուրճ ու նախաճաշ պատրաստում ու հպարտ վերադառնում սենյակ: Կամ էլ միասին հայհոյում էինք զարթուցիչը և դժկամորեն արթնանում: Դու գրկում էիր ինձ, գլուխս մոտեցնում կրծքիդ, ամուր սեղմում, իսկ ես ինձ այնքան լավ էի զգում: Լիներ փոքրիկ խցում, թե ընդարձակ տանը, ես, թեև հաճախ հակառակն էի ցույց տալիս, բայց սիրում էի քեզ: Խելագարվում եմ առանց քեզ, առանց ինձ' քո կողքին: Բայց ինձնից այնքան ուժ է պահանջվում, մոռանալով գորշն ու մահը, փորձել կրկին փրկել մեզ: Ես երևի երբեք էլ այդքան ուժեղ չեմ լինի: Ախր ես այնքան մեծ բան եմ կորցրել, մենք ենք կորցրել, երկուսս, որպես մի ընտանիք: Հիշում ե՞ս, չէ՞, ինչպես էինք երկուսով կռիվ տալիս, երբ մարդիկ ասում էին, որ զույգն առանց երեխայի ընտանիք չէ: Ո՞վ է մեղավոր, որ այժմ փողոցում կամ երթուղայիններում չեմ կարողանում երեխաների դեմքին նայել անգամ: Ամեն ինչ չէ, որ շտկել կարող ես, ամեն բան չէ, որ փրկել ու հետ բերել կարող ես: Ես իմ փոքրիկին եմ ուզում: Ես իմ հիշողությունների դեմ եմ պայքարում, ես այժմ ինքս իմ դեմ եմ պայքարում, բայց պարտվում եմ ու պարտվում, ընկնում եմ ու վեր կենալ չեմ ցանկանում: Ես մի հիվանդ մարդ եմ դարձել, որին ամեն բան մեկ է հիմա: Ամենավատ հիվանդությունն անտարբերությունն է: Իսկ ես չեմ բուժվում…
Առաջարկում ենք նաև
27/02/14 13:10
Լֆիկի հերթական բոցը. «Փակ շուկա»-ն կդառնա «Պրոսպեկտ մոլ»
27/02/14 11:59
Հրաշք փոքրիկների տխուր ճակատագիրը. նրանք մեր օգնության կարիքն ունեն, ժողովու'րդ (լուսանկարներ)
26/02/14 11:32
Կուտուզովի հանճարեղ տակտիկան մեզ համար պետք է վարակիչ լինի
26/02/14 09:58
ՈՒկրաինան վերջապես քայլ արեց դեպի ազատություն
25/02/14 12:39
Աշխարհի ամենասարսափելի ծնողները (լուսանկարներ)
25/02/14 09:47
Այսօր Մեծ Զորավարի ծննդյան օրն է
24/02/14 17:07
Սկանդալ. Ուկրաինայի ներքին գործերի հայ նախարարը գեյ սկանդալի կենտրոնում է (տեսանյութ)
24/02/14 15:47
5 պատճառ, որոնց համար կարելի է հրաժարվել iPhone-ի գնումից
24/02/14 15:00
Ծնողները դիմում են` AKTEMRA դեղամիջոցի հայթայթման խնդրանքով
24/02/14 14:38
Վրացի գեղեցկուհի հարսնացուները (լուսանկարներ)
24/02/14 12:49
Ուկրաինան կենդանի ու առողջ զարկերակ ունի
24/02/14 12:19
Ի՞նչ արժի հայրենիքը
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան