Արդեն մի քանի օր է, որ ,,պոռնիկ մոլդավուհու,, ,,ադրբեջանը պատերազմ է նախապատարաստում Հայաստանի դեմ,, ու Ոսկե Ծիրան անհեթեթ փառատոնի արանքում, որպես հիմնական միտք ներշնչվում է երկու միտք:
1. Հայաստանը պետք է միանա Եվրոպական Միությանը
Եւ հենց այս անհեթեթ սուտն էլ ծնում է ավելի անհեթեթ մեկ ուրիշ իրավիճակ, երբ ,,հայրենասերները,, միաբերան բղավուն են
2. ,,Էդ էր պակաս, էդ հոմոսեքսուալ եվրոպաների ու արեւմուտքի մեջ մտնենք,,...
Ու մնում ես շվարած:
Իսկ միթե՞ Եվրոպական միությունն ընդհանրապես առաջարկել է, որ Հայաստանը անդամակցի իրեն: Նորից շփոթություն են մտցնում առանց այն էլ տարտամ մտածողությամբ հայ ,,հայրենասերների,, մեջ: Այն ինչ ներկայացնում են որպես ,,Հայաստանը ընտրություն պետք է կատարի Եվրոպայի ու Մաքսային միության միջեւ,, միմիայն հերթական կեղծիքն է, որպեսզի իրականությունը թաքցնեն: Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանը միայն մեկ ընտրություն ունի՝ կամ ազատագրում, կամ վերադարձ, պաշտոնական վերադարձ արդեն ծանոթ զսպաշապիկը նորից հագնելու անդամակցելով այսպես ասած Մաքսային միությանը, իսկ եթե ավելի պարզ՝ պաշտոնապես վերադառնալու ԽՍՀՄ կազմ: