Բրազիլացի հայտնի երաժիշտ Դանիել Պելեգրինիին սպանել են հենց բեմի վրա: 20-ամյա երգիչը, ով հայտնի է MC Daleste բեմական անունով, գնդակահարվել է հուլիսի 6-ին Կամպինաս քաղաքում ելույթ ունենալու ժամանակ: Այս մասին հաղորդում է բրազիլական Ultimo Segundo պարբերականը: Սպանության պահին համերգասրահում բազմաթիվ մարդիկ են եղել, նրանցից ոմանք նկարահանել են տեղի ունեցածը: Ավելի ուշ այդ տեսանյութերից մեկը հայտնվեց YouTube-ում: Տեսանյութում երևում է' ինչպես է MC Daleste-ը բեմի անկյունում կանգնած իր ստեղծագործություններից մեկը կատարելու ժամանակ հանկարծ ընկնում: Երաժշտությունն անմիջապես ընդհատվում է, գործընկերները շտապում են օգնություն ցուցաբերել Պելեգրինիին: