Հիմա քո ռոմանտիկան հավասարվել է 17.07.2011 այս օրվան.. երբ «մենք» դեռ չկայինք .. ..

18.07.2011 .. հանդիպեցինք...
Ամեն ինչ գլխի վար շուռ եկավ...

Դեռ 2012 ն էր, երբ վարդերով լեցուն դույլը այդպես էլ շուռ չեկավ իմ գլխին..
Քո ռոմանտիկան ստիպեց հուզվել, երբ իմացա, որ գալիս ես մի մեծ «վարդաթերթաջրախառը» դույլ ձեռքիդ..
Հուզված էի.. շփոթված.. գուցե դրա համար չհամարձակվեցի թրջվել վարդերով լի ջրով ..
Իսկ հիմա...
Չեմ էլ համարձակվում պատկերացնել, որ նման հիմարություն եմ թույլ տվել ...

(Որոշել էի մյուս տարի համաձայնվել)

«Վարդաթերթ» օրերս քեզ հետ անսահման շատ էին...

...Երբ վիճել էինք, իսկ դու եկել ու հարվածում էիր վարդերով ..
...Երբ մեր հանդիպման առաջին օրը այգու նստարանը ծածկել էիր թերթերով..

...Երբ - երս շատ են ,սակայն վերջանում են մի տեղ..
...Ճիշտ այնպես ինչպես վերջացանք «մենք»..

2013 թվական...

Մեր վարդաթերթ վարդավառը այդպես էլ մնաց երազանք...