Մի գյուղացի հրավիրված էր մի բանկետի: Նա սեղան էր նստել ականավոր հյուրերի հետ: Ուտելուց առաջ, ոչ ոք չաղոթեց, բացի գյուղացուց, որը ձեռքեր հագցրեց իրար ու լռությամբ գոհունակություն հայտնեց Երկնավոր Հորը: Քաղաքից եկած մի ինքնահավան, ծաղրելով նրան, ասաց. - Սիրելի բարեկամ, այնտեղ, գյուղում, դուք բոլորդ դեռ աղոթելու սովորություն ունե՞ք; - Ո՛չ, - պատասխանեց գյուղացին, - այդպես ասել չեմ կարող: - Լավ, - հաղթականորեն ասաց քաղաքացին, - միգուցե միայն ծերունինե՞րը կամ հետամնացնե՞րը:- Այդպես էլ չի կարելի ասել, - եղավ պատասխանը, - տեսե՛ք, իմ ախոռում ես մի խոզ ունեմ իր յոթ ձագերով և նրանք չեն աղոթում, բայց սովորաբար միշտ գոհանում են իրենց տրված սննդի ու ջրի համար: Սրանից հետո քաղաքացին լռում է...