Այսօր դիտելով «Հայկական ուրբաթ» հաղորդաշարը ևս մեկ անգամ համուզվեցի, որ ժամանակակից հայ մշակույթը խորը ճգնաժամի մեջ է գտնվում: Հավաքված մշակութային գործիչներն անդադար մեղավորներ և պատճառներ էին առաջ քաշում, քավության նոխազ դարձնելով իշխանություններին միայն: Վերջիններս անըդհատ փնովում էին, և ըստ իրենց դրանում մեղավոր են բոլորը, բայց ոչ երբեք իրենք: Բայց այս հաղորդումը ցույց տվեց, որ մշակութային ճգնաժամի պատճառը ոչ թե կոնկրետ մարմինների ոչ պատշաճ աշխատանքի հետևանքն է, այլ հակառակը, որ մենք իրականում լավ մշակութային գործիչներ չունենք: Ակամայից հիշում եմ հին հայկական առածներից մեկը՝ «առուն թռի, նոր ասա հո՛պ»: Ժամանակակից հայ մշակությանին գործիչները ոչ թե առուն չթռած, այլ առվից 100 մետր հեռու կանգնած են հոպ գոռում: Ես ուղղակի չհասկացա թե նրանք ինչի՞ կամ ու՞մ են սպասում: Ավելի լավ կլինի եթե նրանք նստեն և վերջապես նորմալ ստեղծագործություններ գրեն: Իսկ ինչու՞ են Վահան Տերյանը, Միսակ Մեծարենցը, Պետրոս Դուրյանը, Պարույր Սևակը և այլոք արժանացել մեծ փառքի և համբավի, չէ որ նրանց ժամանակ չեն եղել համակարգիչ, համացանց, ֆեյսբուք, իշխանություննրի կողմից հալածված են եղել, բայց նրանք ստեղծել են արժեքներ: Իսկ ի՞նչ են ստեղծել ժամանակակից գրողները, թերևս ոչինիչ էլ չեն ստեղծել: Իսկ ցավը հենց սրանում է, որ արժեք չստեղծած մարդիկ են այսօր խոսում և դեռ քննադատում: Հարգելի ժամանակակից մշակութային գործիչներ մինչև արժեք չստեղծեք ձեզ հետ ոչ ոք հաշվի չի նստի, իսկ անիմաստ խոսելու փոխարեն ստեղծագործեք, մի օր կստացվի: