Պատմությունն ասում է, որ մենք հակված ենք իդեալականցնել հանցագործ անձնավորություններին: Նույնիսկ նրանք, ովքեր թալանում են աղքատներին, միեւնույնն է' գտնում են իրենց ֆանատներին:
Այժմ ձեզ ներկայացնում եմ մի քանի համարձակ ու մտածված թալանումները, որոնք տեղ են գտել պատմության մեջ:
1. Հարձակում Հազարամյակների գմբեթի վրա
2000թ. վերջապես Լոնդոնում ավարտվեց «Հազարամյակների գմբեթ»-ի շինարարությունը: Դրա վրա ծախսվեց կատաստրոֆիկ շատ գումար: Մի շարք ցուցահանդեսների հետ, որոնք անցկացվում էին այդտեղ, կար նաեւ ադամանցների ցուցադրություն: Գլխավոր էքսպոնատը «Հազարամյակի աստղն էր»' աննման ալմաստը, որը կշռում էր 203 կարատ, իսկ արժեքը 250 միլիոն դոլլար էր: Հանցագործները պլանավորել էին զինված հարձակվել տաղավարի վրա, գողանալ ադամանդները եւ հեռանալ իրենց սպասող մոտոռանավով: Սակայն նախագիծը տապալվեց, քանի որ լոնդոնյան ոստիկանությունը շաբաթներ շարունակ հետեւում էր նրանց մի քանի ինկասատոր թալանելու համար, եւ հանցագործները տեղում ձերբակալվեցին:
2. Իզաբելա Սյուարտ Գառդների թանգարանի գողությունը
1990թ.ողջ Բոստոնը նշում էր Սրբ. Պատրիկի օրը: Նրանք գարեջուր էին խմում եւ քննադատում յանկիներին: Այդ ժամանակ երկու գող, ձեւացնելով թե ոստիկան են, մտել են թանգարան եւ գողացել արվեստի 13 գործ, որոնց շարքում էին նաեւ Ռեմբրանտի, Մանեի, ինչպես նաեւ Դեգայի մի քանի աշխատանքները: Ընդհանուր վնասը գնահատվել է 500 միլիոն դոլլար: Հիմա այդ թանգարանում կախված են դատարկ շրջանակներ, ի նշան այդ նկարների հանդեպ ունեցած հարգանքի եւ սպասումի, որ մի օր կվերադարձվեն:
3. Բանկի կողոպուտ վզին կապած պայթուցիկով
Բոլոր նրանք, ովքեր դիտել են «Հասցնել 30 վայրկյանում» ֆիլմը, ապա այս պատմությունը ծանոթ կարող է թվալ նրանց: 2003.թ պիցցայի առաքիչը մտել է բանկ եւ աշխատակցուհուն մի թուղթ տվել, խնդրանքով, որ նա փող տա: Դրանից հետո շապիկը բարձրացրել է վերեւ ու ցույց տվել վզին եւ կրծքավանդակին ամրացված պայթուցիկները: Հավանաբեր դեպքը եղել է ԱՄՆ-ի նահանգներից մեկում: Դեռ 15 րոպե չանցած տեղի ոստիկանությունը ձերբակալել է նրան: Առաքիչն ասել է, որ բռնի ուժով են իրեն ստիպել նման բան անել եւ ուր որ է իր վրա ամրացված պայթուցիկը գործի կդրվի: Մինչեւ սապյոռների գալը պայթուցիկը պայթել է:
4. Իրաքին տրամադրած ԱՄՆ-ի 6 միլիարդ դոլլար օգնությունը գողացվել է
Իրաքյան քաոսի մասին կարծում եմ հիշում եք: Հենց այդ ժամանակ, որպես օգնություն Ամերիկայի միացյալ նահանգները 6 միլիարդ դոլլար էր հատկացրել Իրաքին: Խաղաղապահներից մեկը վերցրել է գումարը եւ փախել: Իրաքի վերականգնման հարցերով պատասխանատու Ստյուարդ Բուենը անկեղծացել է, որ սա ամենախոշոր գողությունն էր ազգային պատմության մեջ:
5. Գողություն ֆրանսիական բանկերից մեկի գանձարանից
2010թ. հանցագործների մի խումբ, օգտագործելով տարբեր գործիքներ, կարողացել է մուտք գործել թունել եւ մուտք գործել ֆրանսիական բանկերից մեկի գանձարան: Նրանք «սրբել» են մոտ 100 դեպոզիտային արկղեր: Գողացված գումարի թիվը հայտնի չէ: Ի դեպ՝ մինչեւ այսօր հանցագործների խումբը չի հայտնաբերվել:
6.Գնացքի թալանում
1963թ. 2.3 միլիոն ֆունտ (40 միլիոն այսօրվա ֆունտով) է գողացվել Անգլիայի փոտային գնացքից: 15 հոգանոց հանցագործների խումբը դա առանց զենքի է արել: Այդ գումարը տեղափոխում էին, որպեսզի այրեն:
7. Գողություն ուղղաթիռով
2009թ. Շվեցիայի ոստիականությունը, որը սովոր էր խաղաղությանը, բախվեց հանցագործների մի ուժեղ բանդայի: Այն առաջին գողությունն էր, որ կատարվել է ուղղաթիռով: Բանդան գողացված ուղղաթիռով վայրէջք է կատարել բանկերից մեկի տանիքին: Նրանք հատուկ գործիքներով կոտրել են տանիքը, որից հետո պայթեցրել են սեյֆերը, գողացել ոսկու ձուլակտորները եւ փորձել են փախչել, բայց ոստիկանները բռնել են նրանց: Հանցագործներից ոչ մեկ 7 տարուց ավել չի ազատազրկվել: