...Ֆրունզիկը անգամ բակ չէր իջնում, իրեն միշտ միայնակ էր զգում, շատ չշփվող էր ու վախենում էր, որ իրեն կրկին կսկսեն ծաղրել մեծ քթի պատճառով: Հետո նա արդեն սովորեց ամեն ինչին հումորով վերաբերվել ու ինքն էլ էր հաճախ կատակներ անում սեփական քթի վերաբերյալ. «Դեռ մանկուց ինձ ավելի անհանգստացրել է ոչ թե այն, թե ինչու է իմ քիթը այդքան մեծ, այլ այն թե ինչու են ուրիշների քթերն այդքան փոքր»:

Մեծ քթից բացի ճակատագիրը Ֆրունզիկին օժտել էր նաև մեծ տաղանդով, և շուտով նա ծնողներից գաղտնի գրանցվեց մի փոքրիկ թատերական խմբակի ու այնտեղ տեսավ, որ միայն երեխաները չեն խաղում, այլ նաև մեծերը....