Քո բառերն են մեղավոր… Շատ հաճախ ուզում եմ ընդհատել քեզ, մտքերս բառեր դարձնել ու դրանց ազատություն տալ…. բայց… լռում եմ…. Շուրթերս վախվորած դողում են բառերիս ծանրությունից, ու չնայած, որ այնքա՜ն ասելիք ունեմ, միևնույն է, լռում եմ…. նույնիսկ այն ժամանակ, երբ խոսելու իմ հերթն է, երբ պետք է պատասխանել շա՜տ կարևոր մի հարցի կամ արտահայտել սեփական կարծիքս՝ շա՜տ կարևոր մի պատասխանի… Դու ուզում ես լսել ինձ, գիտե՜մ... իսկ ես նախընտրում եմ շարունակել կրել այդ բառային ծանրությունը: Երբեմն այն նույնիսկ հաճելի է թվում, երբեմն էլ փակում եմ աչքերս ու շշնջում. "Գնա՜"… հետո փակում եմ շուրթերս ու մտքիս մեջ բարձր գոռում. "Մնա՜" …. Բայց ամենից հաճախ փակում եմ հոգիս…. Փակում եմ, որ չցավեցնեմ քեզ…. Փակում եմ, որ ես ինքս էլ ցավ չզգամ….. չզգալու համար էլ, առնվազն պետք է չլինել…. Իսկ ես կամ… զգում եմ… միայն թե ոչ սեփական ցավս (այն նույնիսկ չկա էլ). քոնն եմ զգում… Շա՜տ ծանր մի ցավ է, ու ինչպե՞ս ես դու ապրում դրանով… զգում եմ, որ այն խեղդում է կոկորդդ, անզգայացնում մարմինդ ու ներսումդ կծկում ինչ-որ շատ կարևոր մի բան…. Իսկ կծկումից՝ մնալու ուժը վերանում է…. Չորանու՜մ են… ճյուղերը մեկ առ մեկ կոտրվում են, տերևները քամուն են տրվում, քամին էլ անկուշտ խելագարի պես լափում է դրանք…… չէ՛, ես քամու դեմ կռվել չգիտեմ, քո տերևներն էլ հետ բերել չեմ կարող…. Բայց, սպասի՛ր, մնա՜… ես նոր տերևների տեղ գիտեմ… նրանք ավելի կանաչ են, քան քո բոլոր նախկինները… նրանք պատրաստ են հանգրվանել քո չորացած ճյուղերին… կյանք տալ, սնել ու ապրեցնել քո ծառը… նրանք մոռացնել կտան երբեմնի կոտրվածի ու սպառվածի զգացողությունը…. Ասում ես, թե սրտիդ մութ անկյունները լուսավորելու կարիք ունես… ու թե խենթություն չլիներ, ես էլ կասեի, որ ուղղակի պետք է գաս ինձ հետ…. ու կասեի. մնա՜... քայլենք համընթաց… բայց… լռում եմ…. Ուզում եմ ինքդ որոշես շարժման ուղղությունը…. Բոլոր դեպքերում ես քեզ կհասկանամ, հավատա՛… կհասկանամ, եթե հետ գնաս այնտեղ, որտեղից ինձ մոտ եկար, կհասկանամ, եթե թողնես այնտեղը…. կհասկանամ, կընդունեմ, չեմ մեղադրի…. Հավատա՛…. բայց երբե՛ք քեզ չեմ ների, եթե շարժումներդ դեպի վեր ուղղես…. Այնտեղ, որտեղ ուղղություն չկա. ո՛չ առաջ, ո՛չ հետ, ո՛չ աջ ու ո՛չ էլ ձախ… այնտեղը սկսվում է ներքից, ու բարձրանում է վերև, շա՜տ վերև… բայց դա ախր ուղղություն չէ…..
Որոշել ես գնալ, որովհետև քեզ թվում է, թե տվածդ բաժինները սպանում են ինձ.... հիմա ի՞նչ. գնալովդ ի՞նձ կապրեցնես…. ասում ես, թե ես չեմ մտածում, միայն զգում եմ, իսկ դու՞…. Դու մտածու՞մ ես… ախր ի՞նչ ես խոսում, ու՞ր ես գնում…. Իսկ ի՞մ մասին... մտածու՞մ ես իմ մասին.... ախր ես իմ փոքրիկ կարոտներից ու քեզ իմ կողքին չունենալու մեծ վախերից այսքան ժամանակ չեմ սպանվել, որովհետև դրանք երբեք ցավի տեսք չեն ունեցել, որովհետև դու միշտ տվել ես, իսկ ես միշտ վերցրել եմ ու վերցրածս, հավատա՛, շա՜տ թանկարժեք մի բան է եղել... քո տվածից ես չեմ սպանվել, բայց գնալուցդ հետո այլ կերպ կլինի… կսպանվե՜մ, գիտե՜մ…. իսկ դու վստահ ասում ես, որ վաղ թե ուշ այսպես կարող եմ ներսումս տրտմության մի մեծ չափաբաժին կուտակել, իսկ այդ ծանրությունն օրեցօր քարշ տալը անտանելի կլինի, ապրելն էլ ավելի դժվար… ու ի՞նչ. մտածում ես թե քո գնալով կթեթևացնե՞ս ինչ-որ բան… որ այլևս քարշ տալու բան չե՞մ ունենա.... իսկ չե՞ս մտածում, որ քեզանից հետո քարշ կտամ ամենածանր բանը՝ ժամանակը… ու ամեն պահս կանցնի քարշ տալով, մինչև ես էլ կհոգնեմ մի օր, կնայեմ վերև, կժպտամ ու կասեմ. "Մնա՜ այդտեղ, գալի՜ս եմ…." Ու գիտե՞ս… կգա՜մ….անպայման կգամ…. Ծիծաղելի չէ, չէ՞…. Դե ուրեմն, գոնե հանուն ինձ, հանուն իմ կյանքի….. գնա հետ, ինչքա՜ն ուզում ես, ես էլ առաջ կգնամ՝ ինչքա՜ն ասես, խոստանում եմ, ես կարող եմ, հավատա՛ ինձ…. Միայն թե չանես այդ բանը…. չբարձրանաս վերև…. Մնա՜…. Թեկուզ հեռու ինձանից, շա՜տ հեռու… միայն թե մնա՜.... իսկ կարոտներս, որ այսօր ինձ հետ քայլում են, վաղը թռչել կսովորեն, ես կտամ նրանց իմ թևերից, ես կսովորեցնեմ նրանց ճախրել, իսկ թևերին նրանց կլինեն տրտմության փոքրի՜կ բաժիններ, որոնք այդպես էլ ներսումս չեն կուտակվի… ես թույլ չեմ տա…. ու թե տրտմության բաժնից ինչ-որ բան այնուամենայնիվ մնաց ներսումս՝ ես կսիրեմ այն, և այնքան սեր կտամ իմ տրտմությանը, որ վաղ թե ուշ ինքն էլ կհոգնի իմ սիրուց ու կգնա… այնտեղ, որտեղից եկել էր…. Ու կմնամ ես իմ ժպիտների հետ, ես կժպտամ մի գոհության ժպիտով... կժպտամ, որովհետև կիմանամ, որ այս աշխարհում ինչ-որ մի տեղ դու կաս… որ ապրում ես հորիզոնական շարժումներով…. ու ինչ-որ մի տեղ, հեռվու՜մ, ինչ-որ մեկը լսում է քո ձայնը, տեսնում է քեզ, ինչ-որ մեկը գրկում է, համբուրում, ինչ-որ մեկը ջերմացնում է, ինչ-որ մեկը ապրեցնում….. ու այդ ինչ-որ մեկերին ես միշտ շնորհակալ կլինեմ…… ու գուցե ես էլ իմ ինչ-որ մեկին կունենամ…. Դե կամ էլ գուցե մենք կլինենք միմիանց ինչ-որ մեկը…… չնայած, ավելի լավ է հիմա լռեմ… թեև դեռ այնքա՜ն ասելիք ունեմ… բայց ասելիքներս հիմա պակաս կարևոր են… հիմա միայն ուզում եմ, որ մնաս… ինչքա՜ն ուզում ես հեռու, բայց ԵՐԿՐԻ ՎՐԱ.... ՄՆԱ՜….
Ես այնքա՜ն ասելիք ունեմ, իսկ բառերը շուրթերիս սառել են
15:49 - 2.Հուլիս.2013
Առաջարկում ենք նաև
27/02/14 13:10
Լֆիկի հերթական բոցը. «Փակ շուկա»-ն կդառնա «Պրոսպեկտ մոլ»
27/02/14 11:59
Հրաշք փոքրիկների տխուր ճակատագիրը. նրանք մեր օգնության կարիքն ունեն, ժողովու'րդ (լուսանկարներ)
26/02/14 11:32
Կուտուզովի հանճարեղ տակտիկան մեզ համար պետք է վարակիչ լինի
26/02/14 09:58
ՈՒկրաինան վերջապես քայլ արեց դեպի ազատություն
25/02/14 12:39
Աշխարհի ամենասարսափելի ծնողները (լուսանկարներ)
25/02/14 09:47
Այսօր Մեծ Զորավարի ծննդյան օրն է
24/02/14 17:07
Սկանդալ. Ուկրաինայի ներքին գործերի հայ նախարարը գեյ սկանդալի կենտրոնում է (տեսանյութ)
24/02/14 15:47
5 պատճառ, որոնց համար կարելի է հրաժարվել iPhone-ի գնումից
24/02/14 15:00
Ծնողները դիմում են` AKTEMRA դեղամիջոցի հայթայթման խնդրանքով
24/02/14 14:38
Վրացի գեղեցկուհի հարսնացուները (լուսանկարներ)
24/02/14 12:49
Ուկրաինան կենդանի ու առողջ զարկերակ ունի
24/02/14 12:19
Ի՞նչ արժի հայրենիքը
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան