Իմ տրամաբանությունը հրաժարվում է ընկալել «ՀայՌուսԳազԱրդ»-ի հաշվետվությունը, համաձայն որի, ընկերությունը 2012 թվականին վնասով է աշխատել, այն էլ, ոչ ավել, ոչ պակաս՝ 64,9 միլլիարդ դրամի վնասով:
Ախր ես ոնց հավատամ նման թվի ու ընդհանրապես նրա, որ ընկերությունն առնվազն այդքան մաքուր շահույթ չի ունեցել, եթե 2012 թվականին ընկերությունը աշխատել է առնվազն 50-60 տոկոս մարջայով (ստանալով գազը սահմանի վրա x գնով, վաճառել է այն բնակչությանը 1.5 անգամ ավելի թանկ): Ընդ որում, ընկերությունը վաղուց արդեն ոչ մի խոշոր ներդրումային ծրագրեր չի իրականացնում, որո ասես շահույթի հաշվին հավելյալ ծախսեր արած լինեն:
Ուշագրավ է նաև, այն, որ մոտ 5 միլլիարդ դրամի եկամտահարկ է վճարվել պետբյուջ՝ ընկերության կողմից: Հարց է առաջանում, թե այդ ո՞ր եկամտից են եկամտահարկ հաշվել, եթե ընկերությունը տարին ավարտել է բացասական սալտոյով:
Ի՞նչ է սա, գեղական մակարդակի թոզ փչոցի՞, թե՞ տոտալ ցինիզմի հետթական դրսևորումը: Չեմ զարմանա, որ էս թանկացումներից հետո պարզվի, որ ընկերության եկամուտները ավելի էն նվազել, որովհետև մեզ մոտ ամեն ինչ ռևերս տրամաբանությունով է ամեն ինչ....