Թատրոն,թե գիշերային ակումբ,այս է խնդիրը
Թատրոնը կրոնի պես մի բան է:
Վիլյամ Սարոյան
Իսկապես, թատրոնը ինչպես կրոնը ունի ազգապահպան նշանակություն, ոչինչ ցի կարող այդքան հանգամանալից ընդգծել,նկարագրել պատմական որևէ ժամանակահատված, որքան թատրոնում բեմադրված ներկայացումները: Երկար տարիներ այն եղել է հոգևոր սննդի աղբյուր մտավորականների և երիտասարդների համար:
Թատերական կյանքը Երևանում աստիճանաբար է զարգացել։ Թատերախմբերը ելույթներ էին ունենում հրապարակներում, ակումբներում ու սրահներում։ Իսկ 1922թ ցնծության տարի էր թատրոնասեր հասարակության համար ,որովհետև հիմնադրվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը ՝ Լևոն Քալանթարի քրտնաջան աշխատանքի շնորհիվ:
Յուրաքանչյուր ինտելեկտուալ և զարգացած մարդ իր պերտքն էր համարում այցելել թատրոն և դիտել այնտեղ բեմադրված առաջին ներկայացումը ՝ Պեպոն: Այնուհետև հիմնադրվեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը,ապա՝ Երևանի քաղաքապետարանի Հրաչյա Ղափլանյանի
անվան դրամատիկական թատրոնը:
Չնայած այս ամենին՝ հայ երիտասարդների ամենեվին չի թատրոնը: Խոսքերս ավելի ճշգրիտ դարձնելու համար պատմեմ մի փոքրիկ դեպք,որին ականատես եղա վերջերս: Մի խումբ երիտասարդներ բողոքում էին էին՝ասելով,որ չեն ցանկանում թատրոններ հաճախել,բայց գնում են դպրոցի ուսուցիչների հարկադրանքով:Մի քանի երեխաներ էլ պնդում էին ասելով.<< Բերում դպրոցում են բաժանում տոմսերը,որովհետև ուրիշ փող աշխատելու միջոց չունեն,գալիս կպնում են ջաններիցս՝ չհասկանալով,որ թատրոնը մեզ չի հետաքրքրում>>:Ահա այսպիսի ողբերգական վիճակում է գտնվում հայ երիտասարդությունը: Միայն բավարարվում են ակումբներ հաճաղելով կամ էլ ողջ օրը անցկացնում են համակարգչի աթոռին գամված:Ցավալի է,բայց՝փաստ: Դժվար է հասկանալ, թե ինչն է այս ամենի պատճառը: Արդյութ մեղավոր են երիտասարդները,որոնց ոչ մի կերպ չի հրապուրում և չի գրավում թատրոնը, թե հենց իրենք՝ թատրոնները,որոնք ոչ մի կերպ չեն կարողանում առաջացնել հետաքրքրություն և համակրանք: Նմանատիկ օրինակները շատ են մեր հասարակության մեջ,և անգամ շատ ցանկանալու դեպքում չեմ կարող ամբողջը թղթին հանձնել: Սա մի հրատապ խնդիր է,որը անպատճառ պետք է մտահոգի հայ մտավորականներին:
Հոդվածս ուզում եմ վերջացնել Շեքսպիրայն հայտնի խոսքերով. << Կյանքը թատրոն է,մարդիկ դերասան>> և ուզում եմ հորդորել՝ հաճաղեք թատրոն, այն ձեզ կօգնի գեղեցիկ խաղալ և չսխալվել ԿՅԱՆՔԻ ԲԵՄՈՒՄ: