Վաղուց, շատ վաղուց...անհիշելի ժամանակներում Աստված հարցրեց հրեշտակներին, թե ուր թաքցնի Գաղտնիքը Կյանքի:
-Մի հրեշտակ առաջարկեց թաքցնել գաղտնիքը խորքերում ծովերի...
Ասեց Աստված.
-Դա չափազանց հեշտ է մարդու համար...կգա ժամանակ, երբ նրանք կանցնեն բոլոր ծովերն ու կհասնեն խորքերը օվկիանոսների...
Այդ ժամանակ հրեշտակներն առաջարկեցին թաքցնել երկրի ընդերքում Գաղտնիքը Կյանքի:
Ասեց Աստված.
-Թափանցել ընդերքը երկրի....դա նույնպես շատ հեշտ կլինի մարդու համար...անիմաստ է նաև թաքցնել այն բարձր լեռների գագաթին...միևնույնն է ՝կգտնի մարդը...
-Ո՞ւր թաքցնել... մի՞գուցե աստղերի մեջ...
Կարճ լռությունից հետո պատասխանեց Աստված...
-Մարդիկ կհասնեն աշխարհի չորս ծայրերը...կբարձրանան ամենաբարձր լեռնագագաթները...կթափանցեն խորքերը ծովերի ...անգամ տիեզերքն էլ հասանելի կլինի նրանց...ավելի շուտ, քան կճանաչեն իրենք իրենց...Հարկավոր է Կյանքի առեղծվածը թաքցնել մարդու մեջ...ու նա երբեք չի գտնի այն....