Ո՞րն է ամբողջ հարցը
Եթե Քոչարյանը ստեղծել էր մի տնտեսական համակարգ, որտեղ օլիգարխները' մոտ 40 ընտանիք, բյուջե էին փոխանցում հարկերի միայն փոքր մասը, իսկ մնացած մեծ մասի կեսը մուծվում բարձրագույն իշխանության անձնական գրպանը, կեսը թողնում իրենց, որի արդյունքում հայտվել էին գերարտոնյալ պայմաններում ու հուժկու տեմպերով բարգավաճում էին, ապա Սերժի ստեղծած համակարգում հարկային պարտավորություններն ամբողջությամբ ուղղվում են պետբյուջե, որն արտաքինից իբր ավելի արդար ու օրինական համակարգ է' ոչ օլիգարխներն են փող աշխատում, ոչ իշխանությունները, բայց իրականում ընդամենը փոխվել է թալանի մեխանիզմը, որը հիմա կատարվում է միանգամից բյուջերից' ոչ թե 40-50, այլ 4-5 հոգու կողմից' առանց հարկեր մուծող օլիգարխների կամ բիզնեսմենների' պետական գնումների ու բյուջետային ծրագերի ընձեռած անսպառ հնարավորությունների շնորհիվ:
Ու հիմա հենց սա է բացահայտել Իշխանը' բյուջեի 70 տոկոսը' 700 միլիարդ դրամը, ռիսկային է, թալանվում է, կողքից էլ արվում է մյուս բացահայտումը' թալանվում է և ներդրվում օֆշորային գոտիներում
ՈՒ ամենակարևորը' ինչքան էլ շրջանառվի վարչապետի կամ բենթլի Կճոյանի անունը, այս համակարգի գլխին կարող է կանգնած լինել միայն մեկ անձնավորություն' Սերժ Սարգսյանը, որն էլ բնականաբար պետք է որպես անձնական վիրավորանք ընդուներ Իշխանի զեկույցը