«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն 2012-ին ֆինանսական հաշվետվությունում ներկայացրել է 60 մլրդ դրամի վնաս՝ ծախսերի գերազանցում եկամուտներից, և միաժամանակ վճարել է պետությանը 6 մլրդ դրամի շահութահարկ (Ժամանակ): Սա նոնսենս է, և այդ դրվագով «հայրենի» հարկայինն ու դեռևս 20 տոկոսանոց հայրենի ՓԲԸ-ն կարող են գրանցվել, ասենք, Գինեսների ռեկորդում: Բացատրեմ՝ եթե հարկայինը չի համաձայնվել ՓԲԸ-ի ծախսերի պատկերին, ապա պետք է ստուգում արվեր, բացահայտվեր 30 մլրդ շահույթը, գանձվեր դրանից հարկը, ու ստուգման արդյունքների հիման վրա տուգանքներ նշանակվեին: Ինչը կարծես թե տեղի չի ունեցել՝ համենայն դեպս տուգանքների մասին խոսք չկա: Եթե ՓԲԸ-ն համաձայն չի եղել շահութահարկի գանձմանը, ապա պետք է դիմեր դատարան. դա ևս չի կատարվել: ՓԲԸ-ի ֆինանսական հաշվետվությանը դրական եզրակացություն է տվել «Փրայսուոթերհաուս Կուպերս Արմենիա» աուդիտորական ընկերությունը, ինչը պետք է հիմք ծառայեր, որպեսզի ֆիննախը զրկեր նրան լիցեզիայից: Բնականաբար, այդ ամենը չի կատարվել՝ թքած օրենքի վրա սկզբունքով, գեղավարի տղեքը որոշել են, որ մի 6 միլիարդի հարկ կառնեն-կտան իրար, կգնա: Այսպիսի օրինական Հայաստան…